Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան նույնպես կարող է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել

Գերմանիան նույնպես կարող է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող 
օրենք ընդունել

ԲԵՌԼԻՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կոալիցիոն կառավարության մարդու իրավունքների խորհրդարանական խմբակցության խոսնակ Էրիկա Շթայնբախը հայտարարել է, որ Ֆրանսիայի նման Գերմանիան եւս կարող է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենք ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, Շթայնբախի խոսքով` «կոալիցիոն կառավարության անդամները գտնում են, որ ինչքան էլ Թուրքիան մերժի իրականությունը, բացահայտ է, որ ցեղասպանություն եղել է»:

«Հայոց ցեղասպանության թեման մշտապես պահվում է մեր օրակարգում: Թուրքիան կանգնած է դեմ դիմաց այդ պատասխանատվության առաջ», -ասել է նա:

Շտայնբախը նաեւ նշել է, որ թուրք իշխանավորները կարող են հեշտությամբ ընդունել այդ իրողությունը, եթե հայտարարեն, որ դա կատարել են ոչ ներկայիս Թուրքիայի ղեկավարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]