Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորեն Հովհաննիսյանը Տաշքենդում նոր թիմ է ստեղծում

Խորեն Հովհաննիսյանը Տաշքենդում նոր թիմ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյան Էմիրություններ մեկնելուց առաջ Տաշքենդի «Լոկոմոտիվ»-ի գլխավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում է «Արմենպրես»-ը:

-Պարոն Հովհաննիսյան, «Լոկոմոտիվ»-ն ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը: Դուք գո՞հ եք երկրորդ հավաքի արդյունքներից:

- Միանգամայն, կարելի է ասել` այն շատ հաջող անցավ: Բոլոր ֆուտբոլիստները մարզումներին քրտնաջան աշխատում են: Ոչ մի ֆուտբոլիստից չեմ բողոքում: Ձեզ հայտնի է, որ մենք նոր թիմ ենք հավաքում: Այդ պատճառով փորձարկում ենք մեծ թվով նոր ֆուտբոլիստներ, և այդ շրջանը դեռ շարունակվում է: Առջևում դեռ երկու հավաք կա: Այդ հավաքների ընթացքում էլ պարզ կդառնա` ով կմնա, իսկ ով կհեռանա:

- Խաղային ո՞ր դիրքն է Ձեզ անհանգստացնում այս պահին:

- Մենք պետք է ուժեղացնենք բոլոր օղակները: Աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեզ պետք են լավ պաշտպան, կիսապաշտպան և հարձակվող:

- Նշանակում է' դարպասապահների հետ ամեն ինչ նորմա՞լ է...

-Ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է արտասահմանցի դարպասապահներ հայտավորել: Այդ պատճառով հույսներս կդնենք այն դարպասապահների վրա, որոնք այսօր թիմում են:

- Թուրքմեն ֆուտբոլիստ Վլադիմիր Բայրամովը մասնակցեց երկրորդ հավաքին, սակայն լքեց ակումբը: Ի՞նչու:

- Ամեն ինչ պարզ է: Բայրամովը տվյալ պահին չունի անհրաժեշտ ֆիզիկական մարզավիճակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]