Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հունվարի 16-ին հանդիպել է Կանադայի Ներգաղթի եւ Քաղաքացիության հարցերով նախարար Ջեյսըն Քենիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների տարբեր ասպեկտները, կանադահայ համայնքի դրական դերը միջպետական հարաբերություններում: Քննարկվել է նաև հայ-կանադական բարեկամության զարգացման հեռանկարները: Նախարար Քենիի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տաարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը:

Նախարար Ջեյսըն Քենին իր համակրանքն է հայտնել կանադահայ համայնքի, ինչպես նաև առհասարակ, հայ ժողովրդի և նրա մշակութային ժառանգության վերաբերյալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]