Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարը պատվոգրեր հանձնեց սփյուռքի գործիչներին

Սփյուռքի նախարարը պատվոգրեր հանձնեց սփյուռքի գործիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մրցանակներ հանձնեց մի քանի անվանակարգերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Մայրենիի լավագույն ուսուցիչ» անվանակարգում առաջին կարգի մրցանակի արժանացավ 11, 2-րդ կարգի`  24 եւ  3-րդ կարգի` 14 ուսուցիչ: Նախարարը մրցանակներ հանձնեց նաեւ «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում: Առաջին կարգի մրցանակի արժանացավ վեց, 2-րդ կարգի` 11, եւ 3-րդ կարգի` 10 կազմակերպություն: Իսկ  «Կտոր մը Հայրենիք» անվանակարգում մրցանակներ հանձնվեցին այն հեղինակներին, որոնք լավագույն կերպով են իրենց դրսեւորել երիտասարդական հայաագիտական հետազատությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթներում: Առաջին կարգի մրցանակի է արժանացել 6, երկրորդ կարգի` 8  եւ երրորդ կարգի` 10 մասնակից:

Անվանակարգերում հաղթողներին նախարարը հանձնեց պատվոգրեր եւ դրամական խրախուսանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]