Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկքաղաքացիների կեսը Հայաստանի քաղաքացի է դարձել նախորդ տարում

Երկքաղաքացիների կեսը Հայաստանի քաղաքացի է դարձել նախորդ տարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական որեւէ խախտում եւ անօրինականություն Սփյուռքի նախարարությունում չի արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Կարեւոր ձեռքբերում է, որ սփյուռքի հետ աշխատանքում մենք հասել ենք նրան, որ 30 հազար մարդ դարձել է երկքաղաքացի, որի հիսուն տոկոսը` նախորդ տարվա ընթացքում: Մեր նախարարության շնորհիվ զբոսաշրջությունը գրանցել է 20-25 տոկոս աճ»,-ասաց Հակոբյանը: Նա կարեւորեց Երիտասարդ լրագրողների եւ երիտասարդ առաջնորդների դպրոցների հիմնումը: Նախարարությունը ծրագրերն իրականացնում եւ  համագործակցում է համահայկական կազմակերպությունների հետ: «Առաջին անգամ ԵՊՀ բազայի հիման վրա մենք  ունեցանք առաջին մագիստրոսները, որից երկուսն արդեն աշխատում են նախարարությունում»,- տեղեկացրեց նախարարը: Որպես նախորդ տարվա ձեռքբերում` Հակոբյանը առանձնացրեց հետազոտությունների եւ գիտական կենտրոնների հետ աշխատանքի կազմակերպումը, մոտ 30 մեկօրյա դպրոցների ստեղծումը Եվրոպայում, Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը դատապարտող աշխատանքների ակտիվացումը:

Նախարարության հիմնական ջանքերն ուղղված են հայապահպանության խնդիրները լուծելուն: Դրանց է ուղղված «քույր» դպրոցների միավորումը: Բացի այդ, Հայաստանում ստեղծվում է արեւմտահայերեն դասագիրք: Տեղի է ունեցել նաեւ ուսուցիչների վերապատրաստում:

 2012թ-ի ծրագրերի թվում նախարար Հակոբյանը նշեց, որ  շարունակվելու են բոլոր ծրագրերը: «Ամառային դպրոց» նոր ծրագիրն իրականացվելու է ԵՊՀ բազայի հիման վրա, որի շրջանակներում սփյուռքի մեր հայրենակիցները ցանկության դեպքում հնարավորոթյուն ունեն սովորելու հայերեն: Ամռանը լինելու են դասընթացներ` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն ուղղագրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]