Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օտտավայի քաղաքապետի հետ

Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օտտավայի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակներում հանդիպել է Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընին:

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-կանադական քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները: Քաղաքապետն իր հերթին տեղեկություններ է հաղորդել քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակներում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:

   Կողմերը շեշտել են մունիցիպալ, առեւտրա-տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման եւ ընդլայնման կարեւորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am