Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում (ֆոտոռեպորտաժ)

Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում (ֆոտոռեպորտաժ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հունվարի 9-ի գիշերը: Այն մարելու ընթացքում փլուզվել է  հուշարձանի հարավարևելյան սյունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Թբիլիսի է գործուղվել մասնագիտական հանձնախումբ` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:

Եկեղեցուն հարող տարածքում բնակվող քաղաքացիները Times.am-ի թղթակցին ասել են, որ իրենց հայտնի չէ հրդեհի պատճառը: Փոխարենը նրանք նշում են որ բոլորի կողմից լքված Սուրբ Նշան եկեղեցում հաճախ կարելի է տեսնել անօթևանների, հարբեցողների և թմրամոլների բազմություն: Հրդեհի հնարավոր պատճառների մասին հարցը շրջանցում են նաև Վրաստանի իշխանությունները: Հարևան երկրի հրշէջ ծառայությունը եկեղեցում բռնկված հրդեհը փրփուրի փոխարեն մարել է սովորական ջրով, ինչն իր հերթին նոր վնասվածքներ է պատճառել եկեղեցու պատերին: Արդյունքում՝ հունվարի 9-ին փլվել է տաճարի հարավարևելյան սյունը:

Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է նաև 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին:Այնմասին,որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում,հայկական կողմը բազմիցսահազանգել է Վրաստանի իշխանություններին:Առաջին ճաքերը Սբ.Գևորգ եկեղեցուպատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին,իսկ1990 թվականին եկեղեցու շենքըդասվել է վթարային շինությունների շարքին:Մեկ տարի անց եկեղեցու պատերի օր օրիմեծացող ճաքերը վրացի փորձագետներին բերեցին այն եզրակացության,որանհրաժեշտ է ամբողջությամբ քանդել տաճարը:Այսօր Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցինայլևս խոնարհված է...

 

Նշենք, որ Սբ. Նշան եկեղեցում հրդեհ է եղել նաև 2002 թվականին: Իսկ մինչ երկրաշարժի պատառով խիստ տուժել էր տաճարի գավիթը: Սակայն անցած տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները շենքը վերականգնելոը համար ոչինչ չեն նախաձեռնել: Ներկայումս եկեղեցին շարունակում է կանգուն մնալ բացառապես պատերի ամրության և մնացած երեք սյուների հաշվին:

Ֆոտոռեպորտաժը` http://times.am

 




 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]