1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շառլ Ազնավուրը պարգեւատրել է շվեյցարահայերին

Շառլ Ազնավուրը պարգեւատրել է շվեյցարահայերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպություններին շնորհված պատվորագրերի եւ շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնել է Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ, հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագիրը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:

Պարգեւատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգեւատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են, եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]