1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս-հետախույզ Գևորգ Վարդանյանը

Կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս-հետախույզ Գևորգ 
Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում ժամեր առաջ կյանքից հեռացել է հայազգի հետախույզ, Խորհրդային Միության հերոս-հետախույզ Գևորգ Վարդանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց լրագրող Գուրգեն Խաժակյանը, մահվան պատճառը եղել է քաղցկեղը:

Գեւորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։
Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվել է մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալ։ «Իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը «Թեհրան 43»-ն է։ Դրանից հետո էլ կարեւոր իրադարձություններ եղել են, որոնց մասին, սակայն, դեռեւս չի կարելի պատմել»,- ասել է ականավոր հետախույզն իր հարցազրույցներից մեկում։
Հանրահայտ են նաեւ Գեւորգի եւ նրա կնոջ՝ Գոհար Վարդանյանի (Փահլեւանյան) իտալական գործուղումները։ Աշխատելով այնտեղ՝ նրանք իրենց սեւեռուն ուշադրության կենտրոնում են պահել ՆԱՏՕ-ի հարավային թեւը։ Դրանք այն տարիներն էին, երբ ԱՄՆ ԿՀՎ ապագա տնօրեն (1977-1981թթ.) ծովակալ Ստենոֆիլդ Թերները, որն ԱՄՆ երբեմնի նախագահ Ջ. Քարտերի հետ սովորել էր ռազմածովային ակադեմիայում, նշանակվում է Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար (1975թ.)։ Այդ ժամանակ Գեւորգ եւ Գոհար Վարդանյաններն ունեցել են աչքի ընկնող հասարակական դիրք, նրանց լավ են ճանաչել երկրի նախագահը, նախարարները, իսկ ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաները եւ ծովակալ Թերները մեկ անգամ չէ, որ նրանց ձեռքն են սեղմել եւ օգտվել նրանց ծառայություններից։ Հենց նրանք էլ օգնել են Գեւորգ Վարդանյանին, երբ նա գաղտնի հետախուզական առաջադրանքներով մեկնել է ԱՄՆ։
Գեւորգ Վարդանյանի անցկացրած փայլուն գործողությունները կարող են ընդգրկվել շատ երկրների հատուկ ծառայությունների դասագրքերում՝ որպես հետախույզի արդյունավետ աշխատանքի օրինակներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]