Յակուտիայում կովերին հագցրել են նապաստակի մորթուց կարված կրծկալներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում կովերն իրենց տերերից ստացել են յուրահատուկ նվերներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.ru.tsn.ua –ը, տերերը կովերին հագցրել են ձմեռային մորթյա կրծկալներ: Նապաստակի մորթուց կարված կրծկալները պաշտպանելու են կովերի կուրծքը ցրտից: Կրծկալները կապիչներով ամրանում են կովի իրանին եւ պոչին:
Յակուտիայի բնակիչները նշել են, որ կաթը չսառեցնելու եւ ցրտից պաշտպանելու լավագույն միջոցը կովերին կրծկալներ հագցնելն է, թեեւ դա շատերի համար զվարճալի կամ զարմանալի է:
Յակուտիայի մայրաքաղաքում այժմ -47 աստիճան է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում