1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ առաքելական Սբ Կարապետ եկեղեցի է բացվել Ռանչո Միրաժում

Հայ առաքելական Սբ Կարապետ եկեղեցի է բացվել Ռանչո Միրաժում

ՌԱՆՉՈ ՄԻՐԱԺ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին օծվել եւ հավատացյալների առջեւ դռները բացել է հունվարի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում: Կոաչելա Հովտի հայերը տարիներ շարունակ հաճախել են Լոս Անջելեսի կամ Սան Դիեգոյի եկեղեցիներ եւ օգտվել եկեղեցական ծառայություններից, օգտագործվել են նաեւ Ռանչո Միրաժում տեղակայված եկեղեցական շինությունները: Տեղի հայերի համար, սակայն, դա երկրպագելու լավագույն ճանապարհը չէր, նրանք նախատեսել էին կառուցել իրենց սեփական եկեղեցին Կոաչելայի Հովտում: Ձեռնարկը մեկնարկել էր դեռեւս 10 տարի առաջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.mydesert.com-ը

ավելի քան 150 մարդ է դիտել արարողությունը եկեղեցու ներսում, մի քանի տասնյակը` մուտքի մոտից եւ շատերը` հեռուստացույցով: Արարողակարգն իրականացրել է Լոս Անջելեսում հայկական առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի ղեկավար արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]