Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի տասը մեծ մարզադաշտերը

Աշխարհի տասը մեծ մարզադաշտերը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար «Մարականա» մարզադաշտn այժմ վերանորոգվում է: Այն այլեւս աշխարհում ամենամեծը չի լինի նորոգումից հետո: 180.000 տեղանոց մարզադաշտը կունենա 76 հազար նստատեղ` դառնալով 25-րդ աշխարհում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, http://terrikon.com –ը աշխարհում առաջինն իր մեծությամբ  առանձնանում է Փhենիանի` Մայիսի մեկին նվիրված մարզադաշտը, որը տեղավորում է 150.000 հանդիսական: Այն կառուցվել է 1989 թվականին`  Ուսանողների ու երիտասարդության տոնի առիթով:

Աշխարհի երկրորդ ամենամեծ մարզադաշտը գտնվում է Հնդկաստանում: Կալկաթայի հնդիկ երիտասարդներին նվիրված մարզադաշտը տեղավորում է 120.000 հանդիսական: 1984 թվականին կառուցված մարզադաշտն ունի երեք տարբեր գույներից բաղկացած տրիբունաներ:

Հատուկ ֆուտբոլային խաղերի համար կառուցված «Ացտեկ» մարզադաշտը, որը գտնվում է Մեքսիկայում, երրորդն է իր  մեծությամբ: 1962 թվականին կառուցված մարզադաշտը միակն է, որն ընդունել է երկու ֆուտբոլի աշխարհի առաջնություների եզրափակիչ խաղերը` 1970 եւ 1986 թթ.: Մարզադաշտը տեղավորում է 105.064 հանդիսական:

Մալազիայի «Բուկի-Ջալի» մարզադաշտը հատուկ ստեղծվել  է «Համագործակցության խաղերի» համար: 100.200 հազար նստատեղ ունեցող մարզադաշտը կառուցվել է  1998  թվականին:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող «Բունկ Կարնո» մարզական կառույցը նույնպես դասվում է մեծագույն մարզադաշտերի շարքին: Այն կառուցվել է 1960 թվին եւ ի սկզբանե տեղավորում էր 100.800 հազար հանդիսական: Այժմ այն կազմում է միայն 100 հազար:

«Աշխարհի ամենաամուր մարզադաշտ» կոչման հետ մեկտեղ Թեհրանի «Ազադի»-ի անվան մարզադաշտը տեղավորում է 100 հազար մարզասեր: Սպորտային կենտրոնը կառուցվել է 1971 թվականին:

Իսպանական «Նոու Կամպ» մարզադաշտը իր մեծությամբ 7-րդ է աշխարհում: 1957 սեպտեմբերի 24-ին կառուցված մարզադաշտը բաղկացած է 99.354 նստատեղից: Կատալոնիայում գտնվող մարզական կառույցը ամենամեծն է համարվում ոչ միայն Իսպանիայում, այլ նաեւ Եվրոպայում:

Աֆրիկայի մեծագույն մարզադաշտը գտնվում է Յոհանեսբուրգում: «Սոկեր Սիթի» անունը կրող մարզադաշտը տեղավորում է 91. 141 հազար մարդ: 1989 թվականին կառուցված համալիրն իր հարկի տակ է ընդունել աշխարհի վեջին առաջնությունը:

«Empire Stadium» անունով հայտնի մարզադաշտը ինններորդն է աշխարհում: Այն կառուցվել է 2007 թվականին ու գտնվում է Լոնդոնում: «Ուեմբել»-ի անունը կրող մարզադաշտը տեղավորում է 90.000 հանդիսական:

Աշխարհի ամենամեծ մարզադաշտերի տասնյակը եզրափակում է Կահիերում 2007 թվականին կառուցված Եգիպտական բանակի մարզադաշտը: Այն տեղավորում է 86 հազար հանդիսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]