Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Դավթյանն օգնում է տիկնոջն ամանորյա գնումներ կատարելիս

Տիգրան Դավթյանն օգնում է տիկնոջն ամանորյա գնումներ կատարելիս

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց  ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

- Պարո'ն Դավթյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատու՞մ եք արդյոք ամանորյա հրաշքին:                                                                              

-Այո, կարծում եմ, որ հրաշքներ երբեմն պատահում են: 

- Կա՞ արդյոք մի երազանք, որը պահում եք յուրաքաչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

-Իհարկե կա: Ես մի սովորություն ունեմ. յուրաքանչյուր տարի` կեսգիշերից մի փոքր շուտ, մտովի վերանայում եմ անցած տարին, փորձում եմ հասկանալ` ինչը հաջողեցի, որտեղ բացթողումներ եղան: Այդպիսով փորձում եմ ընդհանուր գնահատական տալ ինքս ինձ համար` հաջողված էր անցնող տարին, թե ոչ: Իսկ հաջորդ տարվա համար մեկ կամ երկու ցանկություն եմ պահում կամ նպատակ դնում իմ առջեւ եւ աշխատում եմ իրականացնել դրանք: 

         - Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Որը՞ Դուք կմտաբերեք:

-Ասեմ, որ ես նվերներ ստանալ այնքան էլ չեմ սիրում: Այն, ինչ ինձ անհրաժեշտ է, ինքս պետք է ընտրեմ: Իսկ ամենալավն, իհարկե, ոչ նյութական նվերներն են` դա կարող է լինել իմ նկատմամբ բարյացակամ վերաբերմունք, քայլ, գործողություն: Ինձ համար դա ավելի հաճելի եւ թանկ նվեր է:

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է, թե հաճույք:                                                                                                       

-Ինչպես գիտեք, հատկապես տարեվերջին շատ ավելի ծանրաբեռնված օրակարգով ենք աշխատում: Դա է պատճառը, որ ժամանակս ուղղակի չի բավարարում բոլոր անհրաժեշտ գնումներին մասնակցելու համար: Սակայն հիմնական ամանորյա գնումները կատարում ենք կնոջս հետ միասին, սովորաբար վերջին օրերին: -Ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

-Թող 2012 թվականը մեր երկրի եւ հայ ժողովրդի համար լինի խաղաղության ու միասնականության, կայունության ու բարօրության տարի: Յուրաքանչյուր հայի տուն թող լցվի ջերմությամբ եւ երջանկությամբ: 

 

Հարցազրույցը`   Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]