Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Կյանքից հեռացել է լեգենդար ըմբշամարտիկ Նորայր Մուշեղյանը


ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 76-տարեկան հասակում դեկտեմբերի 23-ին կյանքից հեռացել Է  լեգենդար հայ ըմբշամարտիկ, Հայաստանի ըմբիշներից աշխարհի առաջին չեմպիոն եւ գավաթակիր  Նորայր Մուշեղյանը, որը երկար տարիներ ղեկավարում Էր իր անվան ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցը, իսկ 1987-ին գլխավորել Էր «Զորավար Անդրանիկ» հիմնադրամը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մուշեղյանը աշխատել Է Խորհրդային միության եւ Աֆղանստանի ըմբշամարտի հավաքականներում, մեծ լումա Է ներդրել հայկական սպորտի զարգացման գործում, պատրաստել Է բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ, միջազգային եւ ազգային մրցումների հաղթողներ:

«Արմենպրես»-ը ցավակցում է հանգուցյալի հարազատներին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ