Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ցանկանում է, որ հայ մարդն իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ցանկանում է, որ հայ մարդն 
իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց  ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

 

- Պարոն Գրիգորյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատու՞մ եք արդյոք ամանորյա հրաշքին:

 

-Ամեն դեպքում փորձում եմ հավատալ:

 

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

 

-Ամեն տարիքում ունեցել եմ տարբեր երազանքներ, որոնց մեծ մասն իրականացել է:

 

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

 

-Հիշում եմ, որ բոլոր ամանորներին նվերներ ստացել եմ, բայց առանձնահատուկ հիշվող չեմ կարող մտաբերել:

 

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է թե հաճույք:

 

-Անկեղծ ասած` զբաղվածության պատճառով շատ վաղուց հնարավորություն չեմ ունեցել ամանորյա գնումներ կատարել: Այդ «հաճելի հոգսն» իր վրա է վերցրել իմ տիկինը, ինչի համար անչափ երախտապարտ եմ նրան:

 

-Ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

 

-Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` մեր ժողովրդին մաղթում եմ արժանավայել աշխատանք, բարեկեցություն եւ համատարած համերաշխություն: Կարեւոր է, որպեսզի հայ մարդն իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում: Թող Նոր` 2012 թվականին իրականանան բոլոր երազանքները: 

 

Հարցազրույցը`   Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am