Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վալերի Բուայեն հայտարարել է, որ թուրքական սպառնալիքները միայն կամրապնդեն հայկական օրինագիծն ընդունելու հաստատակամությունը

Վալերի Բուայեն հայտարարել է, որ թուրքական սպառնալիքները միայն 
կամրապնդեն հայկական օրինագիծն ընդունելու հաստատակամությունը

ԵՐԵՎԱՆ. 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ ոչ թե որևէ երկրի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Arménie պարբերականը, այս մասին ասել է օրինագիծը Սենատին ներկայացրած պատգամավոր Վալերի Բուայեն: «Ես ցնցված եմ օրինագծի շուրջ թուրքական կողմի գործողություններով: Թուրքիայի դիվանագիտության հիմքում այսօր տիրում է սպառնալիքը, որը հնացած պրակտիկա է դիվանագիտության մեջ: Թուրքիայի վերջին քայլերը դիտարկվում են որպես փորձ՝ միջամտելու Ֆրանսիայի քաղաքականությանը: Դրանք կարող են միայն ամրապնդել օրինագծի ընդունման շուրջ խորհրդարանականների կարծիքներն ու գործողությունները»,- ասել է Վալերի Բուայեն:

Վերջինս նշել է նաև, որ այս օրինագիծը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման գագաթնակետն է:

Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք նախատեսող օրինագիծը ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի իրավական հարցերի հանձնաժողովն ընդունել է դեկտեմբերի 17-ին: Այն Սենատում քվեարկության է դրվելու դեկտեմբերի 22-ին:

Թուրքիայի իշխանությունները վերջին օրերին բազմիցս հանդես են եկել Ֆրանսիային ուղղված սպառնալիքներով, որոնց համաձայն, եթե ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա Թուրքիան կկասեցնի Ֆրանսիայի հետ ունեցած տնտեսական բոլոր ծրագրերն ու նախագծերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]