Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը Կրեմլում կներկայացնի Aznavour Toujours նոր ալբոմը

Շառլ Ազնավուրը Կրեմլում կներկայացնի Aznavour Toujours նոր ալբոմը

ՄՈՍԿՎԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի աշխարհառչակ շանսոնիեն՝ Շառլ Ազնավուրը, այսօր Կրեմլի պետական պալատի բեմում կներկայացնի Aznavour Toujours նոր ալբոմը, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել Է Ազնավուրը, չնայած այն բանին, որ ինքը Եվրոպայում շրջագայում Է նոր ալբոմով, Մոսկվայում կհնչեն բոլորի կողմից սիրված անցած տարիների հիթերը, քանի որ արտիստը հասկանում Է՝ ինչ են իրենից սպասում ռուսաստանցի երկրպագուները, որոնց հետ երգիչը հազվադեպ Է հանդիպում: Վերջին անգամ Ազնավուրը Մոսկվայում՝ նույն Կրեմլի բեմում, համերգ Է տվել 2007 թվականին. այն ժամանակ նա ասել Էր, թե սա իր հրաժեշտի համերգն Է, բայց այժմ 87-ամյա երգիչը հայտարարել Է, որ ամուր Է կանգնած ոտքերի վրա:

«Եթե մարդը վատ Է ապրում, նրա ինքնազգացողությունն Էլ վատ կլինի: Մարդ պետք Է Էթիկա եւ հստակ դիրքորոշում ունենա կյանքում, որոնք նրան կպահպանեն քայքայումից եւ թույլ կտան կյանքի մայրամուտին հասնել ոտքերի վրա ամուր կանգնած: Դրա համար կարգապահություն Է հարկավոր, եւ դա այնքան Էլ տհաճ բան չԷ, թեեւ շատերն այլ կերպ են մտածում»,- ասել Է Ազնավուրը:

Երգիչը հիշել Է 1963 թվականին Ռուսաստան իր առաջին այցելությունից ստացած տպավորութունները: «Տպավորությունները այնքան Էլ հաճելի չԷին: Մենք մի քիչ կոմունիստ Էինք, եւ ինձ բացատրում Էին, որ ես դրախտ եմ գնում, քանի որ այն ժամանակ այդպես Էին կարծում: Բայց ես շատ արագ հասկացա, որ դրախտն այդ դժոխք Էր: Վերադառնալուց հետո ես ոչինչ չասացի, քանի որ իրավունք չունեի քննադատել այն երկիրը, ուր արցելել Էի: Բայց հանկարծակի փոխվեց վերաբերմունքս քաղաքականության նկատմամբ, այն ժամանակվանից քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում»,- նշել Է արտիստը: Այդուհանդերձ նա խոստովանել Է, որ ինքը սիրում Է երկիրն ու նրա մարդկանց:

Ազնավուրը նաեւ ասել Է, որ ժամանակակից հասարակությունը, հակառակ հանրային կարծիքին, չի փոփոխվել այն ժամանակվանից ի վեր, երբ ինքն սկսում Էր իր կարիերան: «Ոչ թե հասարակությունն Է փոխվել, այլ այն, թե մեդիան ինչպես Է մեզ բանը ներկայացնում: Հաճախ մեզ այնպիսի բաներ են մատուցում, որոնք ոչ կարեւոր են, ոչ Էլ հետաքրքիր: Այդսօր մենք հեռացել ենք երկրների մշակույթից եւ չափից ավելի ենք կողմնորոշվում դեպի ԱՄՆ»,- հավելել Է Շառլ Ազնավուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]