1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առօրյա դիտարկումներ. Հարսանիք և թաղում

Առօրյա դիտարկումներ. Հարսանիք և թաղում

Երիտասարդները ամուսնանում են, ծերերը` մահանում: Ասելիքս հենց այս երկու երեւույթների մասին է: Սկսենք Հարսանիքից:

 Հարսանիք անելու համար, նախ, անհրաժեշտ է սիրահար զույգ, իսկ հետո զույգի ծնողներին` բավականին կլորիկ գումար:

Հիմա գրեթե ոչ ոք  հարսանեկան արարողությունն առանց շքեղության չի կատարում: Մարդիկ կարող են մի լավ խնջույք կազմակերպել , ինչ է թե կողքից չասեն «էդ ի՞նչ քեֆ արեցին որ»: Մարդ կարող է միջին աշխատավարձով բանվոր աշխատել, բայց դրան զուգահեռ «տոկոսով» փող վերցնել ու «Ժիվոյ մուզիկայով» հարսանիք անել: Այստեղ է, որ բախվում ենք մի շատ լուրջ խնդրի: Սիրահարներն ամուսնանում են ու հետո ստիպված պարտքեր են փակում, շատ ժամանակ էլ չեն կարողանում տալ պարտքերն ու խժդժությունների պատճառով կա՛մ բաժանվում են, կա՛մ` մնում անօթեւան: Արդյոք արդարացվա՞ծ է նման զոհողությունը, նման հարսանիքներ կարելի՞ է: Կամ էլ մի ուրիշ խնդիր, մարդիկ այնքան են մնում նշանված, մինչեւ գումար լինի, որ ամուսնանան, ու այդ ժամանակամիջոցին էլ կորցնում իրենց սերը: Այստեղ կարծում եմ հասարակության մեծ սխալն է, այնքան մեծ է այդ սխալը, որ ժամանակի ընթացքում թամադաներն էլ ամուսնացող զույգի տոհմից այն գրագետ հոպարը չի, այլ նրան փոխարինող փողկապով, թուղթը ձեռքին երիտասարդը, որը կամ սերիալից է , կամ էլ թատրոնից, որ  փող է աշխատում: Մի կողմ թողնելով Հարսի ու փեսայի ուրախ , բայց ցավալի նոտան, անցնենք թաղումներին: Նախ մահն այն երեւոյթն է, որ անկախ  մասնագիտությունից, սեռից ու սոցիալական կարգավիճակից, այցելում է բոլորին, ոմանց` անպատեհ ու ոչ ճիշտ ժամանակին: Մեր հասարակության մեջ թաղում կազմակերպելն էլ ցավալի  երեւույթ է դարձել: Վերջերս աչքով էի անցկացնում դագաղներին, ինչքան շքեղ դագաղներ կան, նույնիսկ կոնդիցիոներով դագաղներ են արտադրում: Դագաղներն եմ ասում, բա գերեզմաններն ու անճաշակությունը…

Մեր հարեւանն էր մահացել: 74 տարեկան էր, որդին էլ տաքսու վարորդ էր, օրական 2-3 հազար դրամ գումար էր վաստակում եւ հազիվ ընտանիքի հոգսն էր հոգում: Թաղմանը գնացել էի ու ավելի տխրեցի, քան հանգուցյալի մահվան լուրը լսելուց էի տխրել: Պարզվեց , որ Գառնիկը հոր մահվան համար տունն էր գրավ դրել, որ լավ դագաղ առնի ու հոգեհացն էլ «Ժորիկի օբյեկտում» տա: Նստած մտածում էի, երանի տալ մահացողին, թե նրա ապրող ժառանգներին: Հոգեհացին դեմ չեմ, սակայն այնքան որքանի հնարավորություն ունի մարդը, այլ ոչ թե վարկեր վերցնելով: Հասարակությունը կարծում եմ դեռ շատ դասեր ունի քաղելու, սա ոչ քաղաքականությունից, է ոչ էլ երկրի տնտեսությունից, սա հազար անգամ ներողություն, անգրագիտությունից է: Վերջում հանգում եմ մի եզրակացության, որ հարսանիք լինի թե թաղում, բոլորը մտածում են կերուխումի մասին, մի  տեղ նվագով խորոված, մի ուրիշ տեղ դուդուկով խաշլամա:

 

Բագրատ Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]