Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրաֆիքինգի զոհերը հիմնականում կանայք են

Թրաֆիքինգի զոհերը հիմնականում կանայք են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց թրաֆիքինգի շահագործման հատկանիշներով 2011թ.-ի առաջին կիսամյակում վարույթ է իրականացվել քրեական տասը գործերով: Ինչպես «Արմենեպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տասը գործերից հինգը' նախկինում հարուցված եւ 2011թ.-ի փոխանցված գործերն են, երկուսը' վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ: Այդ գործերից ութը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, մեկը' ՀՀ-ում անչափահասի շահագործմանը' մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով: Պոռնկության շահագործման 8 գործերից հինգը ներքին թարֆինքինգի կամ շահագործման դեպքերն են, երեքի շահագործումը իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Նշված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել նոր'8 զոհեր, որոնցից 7-ը' կանայք: Ութ զոհերից երկուսը հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ:

Հետագա աջակցության նպատակով հասարակական կազմակերպություններ են ուղղորդվել վերոգրյալ տուժողներից իրենց համաձայնությունը տված երկու զոհեր: Մյուս հինգ զոհերը չեն համաձայնել ուղղորդվել ՀԿ-ներ' պատճառաբանելով, որ նպատակահարմար են համարում ռեաբիլիտացվել իրենց ընտանիքներում, սակայն շարունակում են այդ ուղղությամբ նրանց հետ աշխատանքները:

Առաջին կիսամյակի նոր մեղադրյալները տասն են, որոնցից երեքը գտնվում են կալանքի տալ, երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել' չհեռանալու մասին ստորագրությունը, չորսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ոստիկանության համակարգման եւ անմիջական մասնակցությամբ ոստիկանության թվով 55 աշխատակիցներին համար կազմակերպվել են թրաֆիքինգի խնդիրներին վերաբերվող դասընթացներ' Ուկրաինայում եւ Բելառուսի Հանրապետությունում' այլ պետությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով նյութեր են տրամադրվել զանգվաշային լրատվալան միջոցներին, հարցազրույցներ տրվել մի շարք լրագրողների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]