1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոռու մարզպետն ընդունեց շախմատի աշխարհի չեմպիոն Սամվել Տեր- Սահակյանին

Լոռու մարզպետն ընդունեց շախմատի աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-
Սահակյանին

 ՎԱՆԱՁՈՐ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին ընդունեց օրերս Բրազիլիայում ավարտված  պատանիների աշխարհի առաջնությունում մինչև 18 տարեկանների խմբում աշխարհի չեմպիոն վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին, նրա մարզիչներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լոռիից, մարզպետը շնորհավորեց պատանի շախմատիստին, ով իր վերջին հնարավորությունն օգտագործեց բաղձալի տիտղոսին հասնելու համար (Ս. Տեր-Սահակյանն այլեւս կարող է մասնակցել միայն մեծահասակների առաջնություններին), մաղթեց նրան նորանոր հաջողություններ:

«Ուրախ եմ, որ ունենք նման մարզիկ, ով թե՛ Լոռու մարզի, թե՛ Հայաստանի պատիվը բարձր է պահում ամբողջ աշխարհում», - ասաց Նալբանդյանը` նշելով, որ այսուհետ եւս հպարտությամբ հետեւելու է նրա յուրաքանչյուր պարտիային: Մարզպետը Լոռու մարզպետարանի կողմից դրամական պարգեւ հանձնեց շախմատիստին, հավաստիացրեց, որ պատրաստ է ցանկացած հարցում սատարել նրան, որպեսզի շախմատիստն այսուհետ եւս հպարտության պահեր պարգեւի լոռեցիներին, Հայաստանին:

Սամվել Տեր-Սահակյանը`աշխարհում ամենաերիտասարդ հայ գրոսմայստերը, միակն է Վանաձորի շախմատային պատմության ընթացքում:

Ինչպես նշում է նրա մարզիչներից Արշակ Ռամազյանը, մինչ այս վանաձորցի ոչ մի շախմատիստ անգամ մոտ չի եղել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում անգամ մրցանակային տեղ զբաղեցնելուն: Իսկ Սամվել Տեր-Սահակյանը մշտապես պայքարել է բարձր տեղերի համար, անցյալ առաջնությունում էլ 9 հնարավորից 8,5 միավոր բարձր ցուցանիշով գրավել է երկրորդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով միայն զիջելով:

Ինչպես «Արմենպրես»-ի` Լոռու թղթակցին հայտնեց Տեր-Սահակյանը, նա բավականին լավ էր պատրաստվել առաջնությանը` գիտակցելով, որ պատանիների աշխարհի առաջնությունում սա իր վերջին հնարավորությունն է. «Մեկնարկը լավ ստացվեց`6 անընդմեջ հաղթանակ: Դրանից հետո մնում էր միայն պահել դիրքերը: Իհարկե, հույս ունեի, որ լավ հանդես կգամ, սակայն նման արդյունք չէի սպասում», - ասաց նա` հավելելով, որ առաջիկայում պատրաստվում է լավ հանդես գալ ՀՀ առաջնությունում, հնարավորության դեպքում նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ մեծահասակների հավաքականում ընդգրկվելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]