Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալվել է` հարիսան թուրքական կերակուր ճանաչելով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սխալվել է` հարիսան թուրքական կերակուր ճանաչելով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարիսայի  ստեղծման հստակ  օր կամ ժամանակ չկա,  բաց եթե ուշադրություն դարձվի այս կերակրատեսակի բաղադրամասերին, ապա այն  զուտ հայկական ծագում ունի:

«Հարիսան` քաշիկան ի սկզբանե,   թոնրի մեջ  պատրաստվող կերակուր է, որի պատրաստմամբ  միայն հայերն են զբաղվել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսում նշեց Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հարիսան թուրքական ազգային ուտեստ ճանաչվելու որոշմանը: Նա վստահեցրեց, որ հարիսայի հայկական արմատները նույնիսկ կասկածի տեղիք չեն կարող տալ, քանի որ հարուրամյակներ շարունակ ձավարեղենի մշակմամբ զբաղվել է միայն հայ ժողովուրդը:

 «Ոչ միայն հարիսան է զուտ հայկական երեւույթ, այլեւ, թոնիրը, ինչպես նաեւ կավից սպասքը»,- պարզաբանեց Մամուլյանը:

Հարիսան դարեր շարունակ պատրաստման իր տեխնոլոգիան է ունեցել, որի ժամանակակից տարբերակը, Մամուլյանի խոսքով`հեռու չէ ավանդականից: Հարիսան պատրաստվել է կամ գառան կամ հավի մսից, նաեւ ընդեղներից` ուտելի խոտաբույսերից,  հատիկավորներից:

«Հացահատիկից պատրաստված ցանկացած ճաշատեսակ կապ ունի նստակյաց տնտեսության հետ, ինչի վառ ապացույցն է հայկական բարձրավանդակի ժողովուրդը»,- տեղեկացրեց գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը: Նա վստահ է, որ թուրքի եւ հայի տարբերություններից մեկն այն է, որ հայ ժողովուրդը եղել է նստակյաց:

«Ցանկացած ճաշատեսակ տեխնոլոգիական կոդ է պարունակում. հարիսա` այսինքն լավ հարի,  որ լավ ստացվի»,- հավելեց Ավետիսյանը, ով պատահական չի համարում նաեւ այն, որ հայկական բանակը հարյուրավոր տարիներ շարունակ  հայ տղաներին առավոտյան մատուցել է սննդարար եւ «կշտացնող» հարիսա:  

«Մենք պետք է սովորենք պահպանել, տիրություն անել  մեր մշակութային ժառանգությանը»,- նշեց  Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը:  Նա տեղեկացրեց, որ այժմ իրենք ակտիվ աշխատանքներ են տանում երիտասարդ մասնագետների կողմից  պատմական հիմքերի հրապարակման համար, որտեղ կարեւոր է նաեւ  պետական կառույցների,  գիտությամբ զբաղվողների արձագանքը եւ աջակցությունը:

«Թուրքից լավ բան պետք չէ սպասել. մենք ինքներս պետք է պահպանենք մեր մշակութային, ազգային արժեքները»,- հավելեց Անթանեսյանը:

Բանախոսների կարծիքով`պատահական չէ նաեւ հայկական «խոհանոց» բառի ստուգաբանությունը, որը նշանակում  է վայր, որտեղ մտածում են, խորհում` չնայած նրան, որ հնում այդ բառի համարժեքը եղել է տաճարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am