Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Գեղարքունիքի մարզը` կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարում

Գեղարքունիքի մարզը` կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարում

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16 -օրյակ։ Կանանց դեմ բռնության միջոցառումներին Գեղարքունիքի մարզում մասնակցում է նաեւ «Կանանց իրավունքների  կենտրոն» հասարակական կազմակերպության Գավառի գրասենյակը:

Միջոցառումների շրջանակներում Գավառում կազմակերպվեց երթ` ընդդեմ կանանց դեմ բռնության: Երթն իրականացվեց Գավառ քաղաքի սկզբնական փողոցից` ձգվելով մինչեւ քաղաքի կենտրոնական հրապարակ: Այն կազմակերպել էր «Կանանց  իրավունքների  կենտրոն» ՀԿ-ի Գավառի մասնաճյուղի ջանքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԻԿ Գավառի գրասենյակի համակարգող Կարինե Մոմչյանը, իրենց կազմակերպությունը նմանատիպ ձեռնարկներով փորձում է  պաշտպանել կանանց իրավունքները, աջակցել նրանց տարբեր հարցերում:

 2011 թվականի 11 ամիսների կտրվածքով կազմակերպությունում գրանցվել է 615 հոգեբանական աջակցության դիմում: Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ստացված 415 դիմումներին աջակցություն է տրվել` հոգեբանի խորհրդատվություն հեռախոսի միջոցով: Գրանցվել է հոգեբանի 199 այցելություն: Բարձրացված հարցրերից 438-ը հոգեբանական խնդիր է եղել, 4-ը` սեռական բռնության դեպք:

 Կենտրոնում գրանցվել է 500 իրավաբանական օգնության դիմում: Դիմումներից 390-ին աջակցություն է տրվել հեռախոսազանգի միջոցով, 140-ի աջակցությունն իրականացվել է իրավաբանի այցելությամբ: ԿԻԿ-ում այս տարի գրանցվել է 90 ֆիզիկական բռնության դեպքի վերաբերյալ դիմում: Ըստ ԿԻԿ համակարգողի` կենտոնում ամեն ամիս կազմակերպվում է շահառուների աջակցման խումբ, իրականացվում են հանդիպումներ: Հոգեբանական ինտերակտիվ վարժությունների միջոցով կանանց աջակցում են հաղթահարել տարաբնույթ խնդիրները, հոգեբանական վախերն ու լավատեսորեն տրամադրվել կյանքի հանդեպ:

Կենտրոն դիմում են նաեւ ոչ միայն բռնության եւ ընտանեկան հարցերով, այլեւ` սոցիալական, ֆինանսական եւ տնտեսական:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ