Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարձած մարմնավաճառը սեփական դուստրն էր

Վարձած մարմնավաճառը սեփական դուստրն էր

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի Նկուլումանե քաղաքի բնակիչ'երեք երեխաների հայր 50-ամյա Տիտուս Նքուբեն, գրեթե կաթվածահար էր եղել, երբ հյուրանոցային համարում պատվիրված մարմնավաճառի դերում հայտնաբերել էր 20-ամյա դստերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը'վկայակոչելով լիբանանյան http://www.elnashra.com -ը, Տիտուս Նքուբեն ընտանեկան խնդիրներից թեթեւանալու նպատակով, որոշում է վարձել մարմնավաճառ' հյուրանոցային համար պատվիրելով Նկուլումանեի հյուրանոցներից մեկում:

Տեսնելով հորը' աղջիկը հեկեկալով դուրս է եկել հյուրանոցային համարից եւ փախել:

«Ես զղջում եմ իմ արարքի համար: Ես զրուցել եմ կնոջս ու աղջկաս հետ եւ որոշել եմ նրան վերադարձնել ընտանիք: Ես չեմ մեղադրում աղջկաս պատահածի համար: Կարծում եմ, որ նրա քայլը ընտանեկան խնդիրներից խուսափելու հուսահատ արարք էր»,- նշել է հայրը: Նրա խոսքով' դուստրն իր ուսումը պետք է շարունակի մյուս տարվանից:

Ինչ վերաբերում է Տիտուս Նքուբեին, նրանց ամուսական հարաբերությունների խորհրդատուն կօգնի հաղթահարել ամուսնական կյանքի դժվարին ժամանակաշրջանը:

Տիտուսի կինն իր հերթին նշել է, որ հանուն երեխաների, կմնա ամուսնու կողքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]