Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական հարցում հիմնական դերակատարներն արտաքին խաղացողներն են

Սիրիական հարցում հիմնական դերակատարներն արտաքին խաղացողներն են

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տիրող իրավիճակը բնութագրող երկու պատկերներ կան, որոնք իրարից էականորեն տարբերվում են. մեկը մատուցվում է արեւմտյան լրատվամիջոցների, երկրորդը' հենց Սիրիայի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն արեւելագետ Սուրեն Մանուկյանն ասաց, որ այս իրավիճակում դժվար է կողմնորոշվել:

«Սիրիայում այսօր իրոք պատերազմ է: Դա հեղափոխություն չէ, ժողովրդական ընդվզում չէ: Իրար դեմ կանգնած են երկու զինված խմբավորումներ: Իշխանությունները փորձում են ճնշել ելույթները, իսկ ընդդիմությունն էլ վճռականորեն դիմում է զինված գործողությունների»,- նկատեց արեւելագետը:

Թուրքիան, ըստ Մանուկյանի, հստակ հայտարարել է' ինքը տարածաշրջանում վճռորոշ խաղացող է եւ ցանկացած գործընթաց պետք է վերահսկելի լինի իր կողմից: «Երբ փոխվեցին միջազգային լիդերները, եւ առաջին պլան մղվեցին Սաուդյան Արաբիան ու Քաթարը, Թուրքիային այլ բան չէր մնում, քան խառնվել այդ ամենին' փորձելով պահպանել վերահսկողության իր բաժինը» - նշեց բանախոսը: Նրա համոզմամբ' սիրիական հարցում հիմնական դերակատարներն արտաքին խաղացողներն են: Եթե վերջիններս չլինեին, ապա պատերազմը շատ կարճ ժամանակում կդադարեր:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը սիրիական ճգնաժամում Թուրքիայի դիրքորոշման 3 փուլ է առանձնացնում: Մարտ-ապրիլին Անկարան դեռ չկողմնորոշված դիրքում էր: Ամեն ինչ փոխվեց ապրիլ ամսին, երբ հնգօրյա այցով Անկարա ժամանեց ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարը, տեղի ունեցան մի շարք գաղտնի հանդիպումներ, եւ որոշվեց գործողությունների այն ընթացքը, ինչին մենք ականատես ենք լինում:

Ապրիլին Օբաման հանդիպեց Էրդողանին, եւ խնդրո առարկան դարձյալ սիրիական հարցն էր: Այն հույսերը, որ Էրդողանն ուներ մինչ հանդիպումը' իրեն սիրիական գործընթացների մեջ ավելի ակտիվ ներգրավելու հնարավորության առումով, հօդս ցնդեցին: Թուրքագետի խոսքով' ներկայում տեղի են ունենում աշխարհաքաղաքական բախումներ' մի կողմից Թուրքիա-Իրան-Լիբանան, մյուս կողմից' ուժային կենտրոններ: Թուրքիան նպատակ ունի իշխանության բերելու թուրքամետ կառավարություն: Ըստ թուրքագետի' այդ պետությանն անհրաժեշտ է կայուն Սիրիա, հակառակ դեպքում իր դիրքերը կայուն չեն լինի այս տարածաշրջանում: Սիրիայի հայկական համայնքը, Տեր-Մաթեւոսյանի փոխանցմամբ, քաղաքական չեզոքություն է ցուցաբերում: Կոնֆլիկտի շուտ հանգուցալուծումը, ըստ թուրքագետի, ցանկալի է նաեւ հայ համայնքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]