Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշմանդամները սպասելիքներ ունեն իրենց վերաբերող նոր օրենքի ընդունումից

Հաշմանդամները սպասելիքներ ունեն իրենց վերաբերող նոր օրենքի ընդունումից

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության մասին նոր օրենքի նախագիծն այժմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում է, եւ բոլոր հաշմանդամները մեծ սպասելիքներ ունեն դրանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին ոլորտին վերաբերող տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը նշեց, որ նոր օրինագիծը սկզբունքորեն տարբերվում է հաշմադնամներին վերաբերող նախորդ օրենքից:

Նրա խոսքով' օրենքում բոլոր դրույթները անդրադառնում են հաշմանդամների համար տեղեկատվության մատչելիությանը, կրթությանը, միջավայրի եւ տրանսպորտի ֆիզիկական մատչելիությանը: «Մեր նպատակն է սոցիալական պաշտպանության քաղաքականությունից անցնել ներառման քաղաքականության, որպեսզի հաշմադամները հավասարը հավասարի սկզբունքով սկսեն աշխատել»,- նշեց նա: Աննա Հակոբյանն անդրադարձավ նաեւ ոլորտում առկա հաջողություններին եւ նշեց, որ գլխավոր ձեռքբերումներից մեկն այսօր Հայաստանում պետական կառույցների, հկ-ների, ինչպես նաեւ հատուկ կարիք ունեցող անձանց համագործակցությունն է: «Դրա շնորհիվ է միայն, որ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]