Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում արհմիությունների մասին օրենքը թերի է

Հայաստանում արհմիությունների մասին օրենքը թերի է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը թերի է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, օրենքում կան անհարկի կրկնություններ: «Օրենքում նշված է, որ անգամ երեք մարդ կարող է գրանցվել, ստեղծել արհմիություն ու ծավալել գործունեություն: Այս կետը թերի է այնքանով, որ երեք հոգանոց կառույցն ունի նույն իրավունքները, ինչ 3000 հոգանոցը, այսինքն' բոլորի ձայնը հավասար է դուրս գալիս»,-ասաց Թումասյանը: Նա նշեց, որ օրենքում սահմանափակումներ չկան' բացառությամբ այն հանգամանքի, որ արհմիության անդամ չեն կարող դառնալ զինծառայողները, դատավորները: Թումասյանի խոսքով, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը քննարկման փուլում է, որի իրագործման համար կստեղծվի հանձնաժողով:

Ի տարբերություն եվրոպական երկրների նույն օրենքի' կոնֆեդերացիայի նախագահը նշեց մեկ առավելություն: «Մեր արհմիությունները միավորված են մեկ կառույցի' կոնֆեդերացիայի մեջ, իսկ այլ երկրներում այդպես չէ. նրանք ունեն 1-ից ավելի գլխավոր կառույցներ' օրինակ Մոլդովան: Մեկ կառույցի մեջ գտնվելը հնարավորություն է տալիս ավելի միասնական գործելու»,- ասաց Թումասյանը:

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ-ին, ուժի մեջ մտել' 2001թ-ի հունվարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]