Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր ծխնելույզն Ալավերդիում 10 անգամ կկրճատի արտանետումների վնասակար ազդեցությունը

Նոր ծխնելույզն Ալավերդիում
10 անգամ կկրճատի արտանետումների վնասակար ազդեցությունը

  ՎԱՆԱՁՈՐ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի համար բնապահպանական ամենամեծ խնդիրներից մեկի` Ալավերդու պղնձաձուլական գործարանի մթնոլորտային արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով «Վալեքս» խումբը կառուցել է նոր ծխատար: Ինչպես «Արմենպրես»-ի` Լոռու մարզի թղթակցին հայտնեցին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում, երկու տարի տեւած աշխատանքների համար ծախսվել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնա­պահ­պա­նա­կան միջոցառման իրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնե­լույզը 780 մ բարձ­րու­թյունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձ­րու­թյան վրա: Ծխնելույզն ունի  20 մ բարձրություն եւ  3 մ տրամագիծ: Գազերի տեղափոխումը դեպի ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նա­խած­խ­անց­քով: Նախ­կին` 100 մ բարձ­րու­թյամբ ծխնելույզի համեմատությամբ, արտանետումները տեղի են ունե­նա­լու ծո­վի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից:  Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակից բնա­կավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գոր­ծա­րա­նի արտանետումների ազդե­ցու­թյան նվա­զեց­ումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյուն­քում արտանետվող գազերի ցրման արդյու­նավետությունն էապես բարձ­րանալու է, ինչը կհանգեց­նի ծխնելույզից ար­տանետվող գա­զերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազմանն ավե­լի քան 10 ան­գա­մ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]