«Մարդը, գրականագետը, իմաստասերը»-գրքում ամփոփվել է Նշան Մուրադյանի կատարած աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ Նշան Մուրադյանի 100-ամյակին նվիրված «Մարդը, գրականագետը, իմաստասերը»-ը գրքի ստեղծման գործընթացը համախմբել էր անվանի գրական գործիչների: Վերջինիս շնորհանդեսը տեղի ունեցավ նույեմբեր-ի 25-ին Հայաստանի գրողների միությունում:
«Նշան Մուրադյանը մեր ավագ ընկերն է, որին հաջողվել է հիշվել ոչ միայն հայ գրականության մեջ, այլեւ մեծագույն հերոսություն կատարել»,-նշեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: Հերոսությունն այն էր, որ աշխատելով Գրականության եւ Արվեստի թանգարանում, լինելով կրտսեր գիտաշխատող' Մուրադյանը ստալինյան բռնապետության տարիներին փրկել է' թաքցնելով Մարտիրոս Սարյանի' «Եղիշե Չարենց» դիմանկարը, որը բացառիկ մշակութային արժեք է ներկայացնում:
«Մարդը, գրականագետը, իմաստասերը»-ը գրքում ամփոփվել են ոչ միայն Մուրադյանի ստեղծագործությունները, այլեւ գրողներ Մարգո Ղուկասյանի, Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, այլոց հոդվածները հեղինակի մասին, հուշագրությունները:
«Լեւոն Մուրադյանը հետաքրքիր կենսագրության տեր մարդ էր, անչափ բարի մարդկային հրաշալի գծեր է ունեցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը: Նրա խոսքով' Մուրադյանը բացի լավ գրականագետ, շեքսպիրագետ լինելուց նաեւ լավ լողորդ էր, սիրահարված' Սեւանին:
«Մուրադյանը սկզբունքային, քաջագիտակ, բարձրաճաշակ մարդ էր»,- նշեց Սուրեն Մուրադյանը:
«Մարդը, գրականագետը, իմաստասերը» գիրքը ՀՀ ԳԱԱ-ի Արվեստի ինստիտուտի եւ Հայաստանի գրողների միության համատեղ հրատարակություն է, որում ընդգրկված նյութերը ձեռնարկել է, մշակել եւ հավաքագրել Մուրադյանի դուստրը' Արփիկ Մուրադյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում