1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար կմշակվեն հստակ մեխանիզմներ


ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում այսօր քննարկվել եւ հավանության է արժանացել Կազմակերպված հանցավորության դեմ ազգային ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա ներկայացմամբ' կազմակերպված հանցավորությունն այսօր աշխրահում տարածման միտումներ ունի, Հայաստանը եւս անմասն չէ: «Կարեւոր է, որ պետությունն ունենա հստակ ազգային ռազմավարություն, գերակայություններ, մշակի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իրավական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամբողջական փաթեթ, որպեսզի կարողանանք դիմակայել այս չարիքին»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարի խոսքով' այս կապակցությամբ մշակված փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի եւ հնարավորություն կտա կազմակերպված հանցավորության դեմ պայքարն առավել համակարգված ձեւով տանել, ինչպես նաեւ ակտիվացնել միջազգային համագարծակցությունը ՀՀ եւ այլ երկրների իրավապահ մարմինների միջեւ:

Սահմանված կարգով ծրագիրը կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, այնուհետեւ դրա իրականացման համար կառավարությունը կմշակի գործուղությունների ծրագիր եւ ժամանակացույց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]