Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում մեկ տարի անվճար սովորելու հնարավորություն` հայ ուսանողների համար

Մեծ Բրիտանիայում մեկ տարի անվճար սովորելու հնարավորություն` հայ 
ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է «Չիվնինգ» կրթաթոշակի մասին, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից, Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսը' ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար «Հակամարտությունների կանխարգելում եւ լուծում», «Հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով», «Ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում» ոլորտներում:

Դիմորդները պետք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Թեեւ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Նրանք պետք է լինեն 25-35 տարեկան, սակայն ողջունելի է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը: Թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթության դիպլոմ, լինի Հայաստանի քաղաքացի եւ բնակվի Հայաստանում վերջին երեք տարիներին, ունենա նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իր ընտրած ոլորտում, անգլերենի համապատասխան գիտելիքներ: Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի հունվարի 23-ը:

2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]