Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է ռուսական կինոյի հայազգի մեծանուն դերասան Արտյոմ Կարապետյանը

Մահացել է ռուսական կինոյի հայազգի մեծանուն դերասան Արտյոմ 
Կարապետյանը

ՄՈՍԿՎԱ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլմերի կրկնօրինակումների հայտնի վարպետ, հայազգի դերասան Արտյոմ Կարապետյանը մահացել է Մոսկվայում: Նա 86 տարեկան էր:

Ինչպես այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի ակադեմիայի պաշտոնական կայքը գրել է, որ Արտյոմ Կարապետյանը եղել է փայլուն դերասան ու իր խաղով նոր սերնդի բազում դերասանների ոգեշնչման աղբյուրն է դարձել:

«Նա մեծ հետք է թողել ռուսական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա ստեղծած կերպաները. դրանք միշտ կհիշվեն, քանի որ սիրված են: Հատկապես հիշարժան են նրա' զինվորականների կերպարները»,- ասվում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ցավակցական հաղորդագրություններում:

Արտյոմ Կարապետյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիում: Ավարտել է Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիան: 1953 թվականից եղել է Երեւանի երաժշտական ակադեմիայի դերասան: 1957-1961 թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերությունում:

Մեծ դերասանին հրաժեշտի երեկոն տեղի կունենա նոյեմբերի 22-ին Մոսկվայի Կինոյի տանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]