Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կահիրեում ցուցարաները պատրաստվում են երկարաժամկետ բողոքի ակցիաների

Կահիրեում ցուցարաները պատրաստվում են երկարաժամկետ բողոքի ակցիաների

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են մնալ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում, որտեղ ողջ գիշեր շարունակվել են ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոյթեր»-ը, ցուցարարները հրապարակում կրկին սկսել են կառուցել բարիկադներ: Վերջիններիս ուղղությամբ ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ:

Ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանա Թահրիր հրապարակից, քանի դեռ իրականացված հեղափոխությունն իրենց կյանքի բարելավման հարցում դրական ազդեցություն չի ունենում: Ցուցարաները նշում են նաեւ, որ զինված ուժերն այսօր էլ շարունակում են Եգիպտոսի նախկին առաջնորդ Մուբարաքի քաղաքականությունը:

Ողջ գիշեր ցուցարաներն այրել են ավտոմեքենաների անվադողեր, կառուցել քարե պատնեշրներ: Կահիրեի կենտրոնում առաջացել են լուրջ խցանումներ:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տեղեկություններով' ցուցարարների եւ ոստիկանության բախման արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 750 մարդ, տուժածներից երկուսը մահացել են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]