Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիները գիտեին` ես ինչ էի անում յուրաքանչյուր րոպե. Guardian-ն անդրադարձել է հայ խոշորագույն զինավաճառին

Ամերիկացիները գիտեին` ես ինչ էի անում յուրաքանչյուր րոպե. Guardian-ն 
անդրադարձել է հայ խոշորագույն զինավաճառին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի զինավաճառ Սարգիս Սողանալյանը մահկանացուն կնքել է 2011թ. հոկտեմբերի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Guardian-ը, երկու տասնամյակից ավել Սողանալյանն աշխարհում ամենախոշոր մասնավոր զինավաճառն է եղել:

«Այդ գործով զբաղվել է Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաեւ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ: Կարճահասակ, թմբլիկ Սողանալյանը կենդանության օրոք բնութագրվում էր որպես «մահ վաճառող»,–գրում է պարբերականը:

Սողանալյանը համագործակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ ամերիկյան այլ պետական գործակալությունների հետ: Նա զենք է մատակարարել Անաստասիո Սոմոզային (Նիկարագուայի նախագահ) սանդինիստական շարժման դեմ մղած պայքարի ժամանակ, Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին' Իրանի դեմ պատերազմում:

«Նրա վաշինգոտնյան կապերը, գործերը վատանալու դեպքում, բանտից դուրս գալու երաշխիք էին և օգնում էին լեզու գտնել դատավորների և դատախազների հետ»,- գրում է Guardian-ը:

Սողանալյանն իրեն խիստ հակակոմունիստ է համարել: «Ես երբեք զենք չեմ վաճառել ձախ ուժերի»,- հայտարարել է նա այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա զենք է վաճառել Կուլումբիայի զինված հեղափոխական ուժերին:

Սողանլայանը հրթիռներ է մատակարարել Արգենտինային, որոնք հետագայում օգտագործվել են Ֆոլքլենդյան կղզիների համար անգլո-արգենտինյան հակամարտության ընթացքում: «Ամերիկացիները գիտեին, թե ես ինչ էի անում' յուրաքանչյուր րոպե, յուրաքանչյուր ժամ»,- ասել է Սողանալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]