1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալապես անապահով խավերին. ՀՀԿ պատգամավորը

Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալապես անապահով խավերին. 
ՀՀԿ պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության հետեւանքով հնարավոր է խուսափել ճգնաժամի բացասական հետեւանքներից: Ինչպես նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, երկիրն աստիճանաբար վերադառնում է կայուն զարգացման: «Վերակառուցման արդյունքում խոցելի տնտեսությունից վերադարձել ենք ճկուն տնտեսության»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ-ը պատգամավորը կարեւորեց բյուջեի սոցիալական ուղղվածությունը, որի կտրաադրվի բյուջետային հատկացումների ընդհանուր ծախսերի շուրջ 49 տոկոսը: «Սա նշանակում է, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում սոցիալապես անապահով խավերի' սոցիալական վիճակի բարելավմանն: Այս առումով կենսաթոշակների ու նպաստների ավելացման չափը կկազմի շուրջ 10 տոկոս»,- ասաց նա:

Մելիքյանն ավելացրեց, որ մոտ 20 տոկոս հատկացումներ են նախատեսվում պաշտպանության նպատակով, ինչը կարեւոր է հարեւան երկրների հետ գոյություն ունեցող լարված իրավիճակում: «Պետբյուջե եկամտային մուտքեր են ակնկալվում հարկային բարեփոխումների հետեւանքով. խոշոր բիզնեսից հարկային եկամուտների, հարուստ խավերից գանձվող հարկերի դրույքաչափերի բարձրացման, ինչպես նաեւ շքեղության հարկի սահմանամամբ»,- եզրափակեց Մելիքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]