Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղացիները գոհ են. կոոպերատիվների ստեղծումն արդարացնում է սպասելիքները

Գյուղացիները գոհ են. կոոպերատիվների ստեղծումն արդարացնում է 
սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ավան համայնքի գյուղացիները գոհ են գյուղում ստեղծված կոոպերատիվից եւ հավաստիացնում, որ այն իրեն արդարացնում է: Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի շրջանակներում հանրապետության 25 համայնքներում այս տարվա սեպտեմբերից մեկնարկել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարմանն ուղղված ծրագիրը, որը ենթադրում է արոտավայրերի ջրարբիացում, գյուղտեխնիկայի ձեռքբերում, հողերի մշակում:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերից մեկնարկած աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր այցելեց Ավան համայնք, եղավ արտովայրերում, զրուցեց գյուղացիների հետ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախարարը, Ավանում առաջին փուլով նախատեսված գործերի մեծ մասն ավարտվել է, եւ գյուղում, եւ արոտավայրերում անասունների համար նախատեսված 6 խմոցներ են արդեն տեղադրվել, 1500 մ ջրագիծ պետք է անցկացվի, արոտներ տանող ճանապարհն էլ' բարեկարգվի:

«Այս ծրագիրը բավականին մեծ նշանակություն ունի անասնապահության զարգացման համար: Գյուղում արդեն ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որը պետք է կառավարի ստեղծված արոտավայրերը»,- ասաց Կարապետյանը:

Ավանում մեկ կովի տարեկան կաթնատվությունը 1100 լիտր է, որը հանրապետության միջինից 1000 լիտրով պակաս է:

«Համոզված եմ' հաջորդ տարի ծրագրի հաջող իրականացման արդյունքում առաջընթաց կունենանք. եւ կաթնատվությունը կբարձրանա, եւ մսատվությունը»,- նշեց Կարապետյանը:

Նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ մոտ 3 տարուց Ավանի տնտեսությունները կզգան ծրագրի դրական արդյունքը' 30-40 տոկոսով կավելանան կաթնատվությունը, մսատվությունը, արհեստական սերմնավորման միջոցով ցեղը կբարելավվի:

Նա տեղեկացրեց, որ համայնքների կողմից ծրագրի 5 տոկոս համաֆինանսավորումը նախատեսված է ենթակառուցվածնքների համար:

«Դրանք այն խնդիրներն են, որոնք պետական պարտավորությունների մեջ են մտնում' ջրագծերի անցկացում, դեպի արոտավայրեր տանող ճանապարհների բարելավում: 5 տոկոսը մեծ գումար չէ. յուրաքանչյուր տնտեսություն պետք է առավելագույնը 10-15 հազար դրամ վճարի' լուծելով կարեւորագույն խնդիրներից մեկը»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է համայնքի կողմից բիզնես ծրագրերի համաֆինանսավորմանը' գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, կաթի հավաքման կետի ստեղծում, կաթի վերամշակման արտադրության հիմնում, այդ առումով մի փոքր ավելի մեծ տոկոս է կազմելու համաֆինանսավորումը' մինչեւ 50 տոկոս: Այն իրականացնելու է ոչ թե համայնքը, այլ կոոպերատիվը' ինչպես միանվագ վճարման կարգով, այնպես էլ' տարաժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]