1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2012թ. հարկային փաթեթը քննարկումների արդյունքում բարեփոխված

2012թ. հարկային փաթեթը քննարկումների արդյունքում բարեփոխված

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012թ. հարկային փաթեթն առաջիկայում ներկայացվելու է ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը, այնուհետեւ կմտնի լիագումար նիստի օրակարգ: Ինչպես նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, հարկային փաթեթի վրա իրենք աշխատել են մոտ երկու ամիս: Վերջինս նշեց, որ Կառավարության ներկայացրած նախնական տարբերակը փոքր-ինչ մտահոգության տեղիք էր տալիս, սակայն քննարկումների արդյունքում նշված փաթեթը բավական բարեփոխվել է: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2012 թ-ին պետական բյուջե լրացուցիչ 101 միլիարդ դրամի հավաքագրումը չի ընկնելու փոքր եւ միջին բիզնեսի վրա. այն հիմնականում կհավաքագրվի խոշոր բիզնեսի եւ ստվերի կրճատման միջոցներով

«Մենք հարկատու երկիր ենք եւ ունենք բոլոր գործիքները հարկեր հավաքագրելու համար: Հաստատագրված վճարները տեղափոխվում են արտոնագրային վճարների համակարգ, կրճատվում է ստվերը»,-ասաց Վարդան Այվազյանը' նկատելով, որ հարկային հիմնական բեռն ընկնում է խոշոր հարկատուների, խոշոր բիզեսի, ստվերի եւ շքեղության հարկի վրա:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հարկային փաթեթի փոփոխություններն ավելի երկարաժամկետ են, քան պետական բյուջեն, որը վերաբերում է միայն 2012-ին: Նա նշեց, որ ինքը բավարարված է փաթեթով, թեեւ փոքր-ինչ ավելին էին սպասելիքները: ՀՅԴ անդամի համոզմամբ' պետք է ջանքեր գործադրել, որպեսզի հարկերի հավաքագրումն իրականացվի, եւ պետք է հարկային եկամուտների մասով ավելի համարձակ քայլերի գնալ:

ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը հայտնեց, որ իր դիրքորոշումը եւս դրական է հարկային օրենսդրության բարեփոխումների առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]