Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նշվեց Հետախույզի օրը

Նշվեց Հետախույզի օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախույզի օրը Հայաստանում նշվում է նոյեմբերի 5-ին: Պաշտպանության վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվեց ազգային բանակի հետախուզական զորքերի եւ ստորաբաժանումների 19-րդ տարեդարձը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց հետախույզի մասնագիտությունը բոլոր զորամասերում: «ՀՀ հետախուզական ուժերը փառապանծ ճանապարհ են անցել, եւ ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները գործել են հետախուզական առանձնահատկություններից ելնելով: Հետախույզները միշտ եղել են որպես առաջապահներ' բոլորիս աչքերն ու ականջները»,-ասաց նա:Առանց հետախուզական աշխատանքների, ըստ նախարարի, հաջողության հնարավոր չէ հասնել: «Թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ խաղաղ պայմաններում հետախույզներն իրենց առջեւ դրված խնդիրները բավականին բարձր են կատարում: Մենք ունենք բազմաթիվ մարտական ընկերներ եւ զոհված ազատամարտիկներ, որոնք իրենց ծառայության ընթացքում եղել են իրենց գործի նվիրյալը: Այսօր էլ մեր հետախույզները շարունակում են իրենց գործը պատվով կատարել»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հետախույզին միշտ էլ բնորոշ է բարձր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, հայրենիքին նվիրվածությունը, ցանկացած պայմաններում մարտական խնդիրների իրականացումը: «Իզուր չէ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար խոչընդոտներ ու սահմաններ գոյություն չունեն:Դա է պատճառը, որ հետախուզական ստորաբաժանումները իրենց առօրյա գործունեության մեջ առանձնահատուկ են մարդկային կերպարով»,-նշեց նախարարը:

ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասաց, որ բանակի մարտունակության համար կարեւորվում է զինվորի ոգին: «Մեր ժողովրդի անկախությունը ձեռք է բերվել հազարավոր զինվորների եւ նվիրյալ կամավորականների, ռազմական հետախույզների թափած արյան գնով: Բազմաթիվ հայ հետախույզներ հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրության եւ մարտական պատրաստակամության համար պարգեւատրվել են պատվոգրերով եւ շքանշաններով»,-ասաց նա:

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ուսումնական կետերում ծանոթացավ հետախույզների զինանոցում առկա զենքերին, օգտագործվող հանդերձանքին, կապի եւ դիտարկման մասնագիտական միջոցներին: Ներկայացվեցին նաեւ ռազմադաշտում առաջին օգնություն ցույց տալու, վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու, թշնամու թիկունքում պայթեցումներ իրականացնելու, սառը զենքով հարձակումներ կատարելու մասնագիտական գործողություններ:

Տոնական միջոցառումը շարունակվեց հետախուզական խմբերի եւ ստորաբաժանումների ցուցադրական ելույթներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]