Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաեւ պետությունների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագրի եւ միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում Հայաստանում նոյեմբերի 4-11-ը կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանելու եգիպտական պատվիրակությունը' 46 մասնակից: Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԵԱՀ մշակույթի նախարարության միջեւ 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը:

Օրերի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվեն եգիպտական արվեստի, եգիպտահայ մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 7-ին կներկայացվեն Կահիրեի օպերայի եւ բալետի ընկերության «Անկախ ամեն ինչից» եւ «Եգիպտական գիշերներ» մեկ գործողությամբ երկու բալետները, Խնկո - Ապոր անվան մանկական ազգային գրադարանում նոյեմբերի 7-10-ը մանուկների համար կներկայացվեն «Կայան» խամաճիկների թատրոնի, ստվերների թատրոնի եւ օրիգամիի արվեստները, նրանց հետ կանցկացվեն պարապմունքներ: Երեխաների մասնակցությամբ կբեմադրվի ներկայացում եւ կցուցադրվի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Եգիպտական պաշտոնական պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակներում կունենա նաեւ մի շարք պաշտոնական հանդիպումներ հանրապետության պետական պաշտոնյաների հետ:

2011 թ. նոյեմբերի 4-11-ը Հայաստանում կայանալիք Եգիպտոսի մշակույթի օրերը լուսաբանելու նպատակով եգիպտական պաշտոնական պատվիրակությանը կուղեկցեն նաեւ եգիպտական առաջատար օրաթերթերի լրագրողներ: Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերի 17-23-ը Եգիպտոսում անցկացվել են հայկական մշակույթի օրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]