Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական գրականությունը ցուցահանդեսի կմասնակցի Կանադայում

Հայկական  գրականությունը ցուցահանդեսի կմասնակցի Կանադայում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտական համազգային կենտրոնն արդեն 10 տարի Հայաստանում զբաղվում է գրքերի թվայնացմամբ: Կենտրոնի նպատակներից է ստեղծել վեբմիջավայր, որտեղ տեղ կգտնեն հայերի եւ Հայաստանի մասին հրատարակված հազվագյուտ նյութեր:

21-րդ դարի առաջին տասնամյակը բավականին ակտիվ փուլ դարձավ հայերեն գրականությունը թվայնացնելու տեսանկյունից: «Մենք փորձում ենք հնարավորինս հասանելի ու մատչելի դարձնել զանազան թեմաներով հրատարակված նյութերն աշխարհասփյուռ հայության, հայագիտական կենտրոնների եւ գիտահետազոտական ընկերությունների համար»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայագիտական համազգային կենրոնի տնօրեն Գեւորգ Ներսիսյանը:

Կենտրոնը գբաղվում է գրականության, արվեստի, պատմության, փիլիսոփայության, կրոնի,աստղագիտության, ազգագրության, բուսաբանության, տեղագրության եւ այլ թեմաների վերաբերյալ նյութերի թվայնացմամբ' հայկական մշակութային հարուստ ժառանգության բոլոր ոլորտները վիրտուալ տիրույթում հասանելի դարձնելու համար: Այս առումով սերտ համագործակցություն է հաստատվել ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ազգային գրադարանի եւ այլ կառույցների հետ: Կենտրոնի տնօրենի խոսքով' գրքերի թվայնացման համար խթան են հանդիսացել Հայկական գրատպության 500-ամյա հոբելյանն ու 2012 թ. Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման իրողությունը: «Այժմ պատրաստվում ենք Կանադայում կայանալիք ցուցահանդեսին մասնակցել եւ ներկայացնել մեր կատարած աշխատանքը»,- նշեց կենտրոնի ղեկավարը: Դա հնարավորություն է տալիս Հայաստանի հարուստ գրական ժառանգությունը ներկայացնել օտարերկրացիներին:

«Չնայած հսկայական աշխատանքին, այդ ամենը շատ հաճելի է, քանի որ հնարավորություն է ընձեռում նորացնել տվյալ գիրքը համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց կենտրոնի աշխատակից Արփինե Սարոյանը:

Այս չորս տարիների ընթացքում Հայագիտական համազգային կենտրոնը թվայնացրել է մոտ 3000 աշխատություն: Գիտական աշխատություններից բացի, կենտրոնի մասնագետները զբաղվում են նաեւ հայ եւ սփյուռքահայ պարբերական մամուլի թվայնացմամբ:

Ի դեպ, յուրաքանչյուրը կարող է նպաստել աշխատանքների առավել կատարյալ իրականացմանը' տարբեր ժամանակաշրջաններում տեղահանություններից եւ կոտորածներից մազապուրծ եղած, աշխարհի տարբեր անկյուններում սփռված եւ լուրջ հավաքածուներում տեղ գտած նյութերը կենտրոնին տրամադրելով: Նշենք, որ կենտրոնը ներկայացուցիչներ ունի նաեւ Նյու Յորքում եւ Կանադայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]