1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տ. Դավթյանն այցելեց «Ալմաստ» գործարան

Տ. Դավթյանն այցելեց «Ալմաստ» գործարան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր այցեց Երեւանի «Ալմաստ» գործարան եւ տեղում ծանոթացավ ճշգրիտ մեքենայաշինությամբ զբաղվող ձեռնարկության աշխատանքային գործունեությանը: Նրան ներկայացրին գործարանի ընթացիկ ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ արտադրական հնարավորություններն ու առկա խնդիրները:

«Պետությունը պետք է ուշադրություն դարձնի արդյունաբերության բոլոր ոլորտներին, եւ դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ մենք ունենք առանձին մոտեցումներ եւ ուղղորդված քայլեր ենք ձեռնարկում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը' փաստելով, որ «Ալմաստ» գործարանը նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ մեծացրել է արտահանման ծավալները, ինչն էլ շատ ուրախալի է: «Այնուամենայնիվ, այստեղ էլ կան խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնենք պետական մակարդակով»,-հավատացրեց Տ. Դավթյանը' հաղորդելով, որ պատրաստ է լսելու եւ քննարկելու այդ եւ ոլորտի այլ խնդիրներ ինչպես այս գործարանի, այնպես էլ հավաքված մյուս ձեռնարկատերերի մասնակցությամբ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գործարանի տնօրեն Վահրամ Թեփելիկյանը, գործարանի արտադրանքով իրական շուկա մուտք գործելու շնորհիվ հաջողվել է ապահովել արտադրական ծավալների աճ: Նա հայտնեց, որ հայաստանյանից բացի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի, Վրաստանի շուկաներ: «Այժմ աշխատանքներ ենք տանում Եվրոպայի երկրների շուկաներում այն իրացնելու ուղղությամբ»,-տեղեկացրեց գործարանի տնօրենը:

«Ալմաստ» գործարանը հիմնվել է 1964 թ-ին' որպես արհեստական ալմաստափոշիների սինթեզի եւ քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիրքներ արտադրող ձեռնարկություն:

Ընթացիկ տարվա յոթ ամիսներին գործարանում թողարկվել է 81,5 մլն դրամի արտադրանք, իրացվել է 77 մլն դրամի արտադրանք, աճի տեմպը կազմել է 179,2 տոկոս: Արտահանումը կազմել է 29,4 մլն դրամ' արձանագրելով 12 անգամ ավել աճ:

Ընկերությունում աշխատում է 65 մարդ' 80 հազար դրամ միջին աշխատավարձով:

Այցից հետո տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում նախարարը ներկայացրեց նախաձեռնված ակտիվ արդյունաբերաական քաղաքականության էությունն ու լսեց դրա վերաբերյալ հավաքված ձեռնարկատերերի նկատողություններն ու առաջարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]