Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Ըստ Ե. Զորյանի` Հայկական վիրտուալ համալսարանը երկամյա կրթական ծրագրի առաջին շրջանավարտները կտա


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական վիրտուալ համալսարանը բացառիկ փորձ է ժամանակակից տեխնոլոգիաների հրամայականի համաձայն տարածելու հայկական կրթությունը եւ հայազգի ու այլազգի երտասարդների մեջ սերմանելու հետաքրքրություն դեպի հայերենն ու Հայաստանը: Այս տարվա ընդունելության եւ ուսումնական ծրագրերի ու նախածերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանի հետ:

-Հայաստանում այս ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմորդների թվի անկում կար' կապված շրջանավարտների բացակայության հետ: Ինչպիսի՞ն էր Հայկական վիրտուալ համալսարանի նկատմամբ հետաքրքրությունը դիմորդների շրջանում եւ դիմելու ի՞նչ ընթացակարգ կա:

-Հայկական վիրտուալ համալսարանի ընդունելության ձեւաչափը որոշակիորեն տարբերվում է ընդունված նորմերից: Ընդունելությունն իրականացվում է տարին չորս անգամ' քառամսյակային համակարգով: Ստացում է, որ հաջորդ ընդունելությունը կիրականացվի այս ամառ ու կսկսվի հուլիսի 4-ից: Հայկական վիրտուալ համալսարանում ընդունվել ցանկացողների քանակի սահամանփակում չկա. կարող են դիմել ու ընդունվել բոլոր ցանկացողները:

-Գրեթե երկու տարի է, ինչ գործում է Հայկական վիրտուալ համալսարանը: Ինչպիսի՞ն է հետաքրքրությունը նրա նկատմամբ եւ քանի՞ ուսանող է մինչ այժմ դիմել:

-Հայկական վիրտուալ համալսարանը իր գոյության գրեթե երկու տարվա ընթացքում արդեն ապացուցել է իր առավելությունները ու դրանով է պայմանավորված, որ վերջերս մենք ունեցանք մեր 1000-րդ ուսանողին: Դա ապացուցում է, որ թվային տեխնոլոգաներին առաջնություն տվողների թիվը մեծ է, եւ Հայկական վիտուալ համալսարանը ժամանակավրեպ նախագիծ չէ: Այս կրթօջախը կարող է հսկայական նշանակություն ունենալ հայկական կրթական համակարգի հետագա զարգացման գործում:

-Ո՞ր երկրներից են ամենաշատ դիմորդները:

-Հայկական վիրտուալ համալսարան դիմողների կողմից ձեւավորված երկրների առաջին հնգյակը հետեւյալ տեսքն ունի' ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Արգենտինա եւ Վրաստան: Ընդհանրապես դիմողների աշխարհագրությունը շատ մեծ է, ու դիմորդների կողմից ձեւավորված ցանկում արդեն կան քառասունից ավելi պետություններ:

- Կա՞ն օտարազգի ուսանողներ:

- Այո', եւ նրանց թիվը փոքր չէ: Նրանց ցանկությունը սովորելու Հայկական վիրտուալ համալսարանում հիմնականում պայմանավորված է ընտանեկան կապերով, բիզնես հետաքրքրություններով Հայաստանում, ինչպես նաեւ կան պարզապես հայկական կրթական եւ այլ ոլորտներով հետաքրքրվող ուսանողներ:

-Կրթական ծրագրերի հեշտացման ու բարեփոխման նպատակով ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում:

-Այս տարի մենք մի քանի նորամուծություններ ենք կատարել կրթական ծրագրերի ինտերակտիվ մատուցման ուղղությամբ: Միաժամանակ կրթական ծրագրերի բարեփոխումների հետ, ավելի են ընդլայնվում կուսերի ցանկը, ինչպես նաեւ սկսել ենք վերանայել նախկին ուսումնական թվային ձեռնարկների պարունակությունը, բովանդակությունն ու մատուցման որակը: Եթե դիտարկենք նաեւ թվային ծրագրերի ու նյութերի քանակը, ապա փաստ է, որ տարեցտարի նմանների թիվը բազմապատկվում է ու այժմ մենք մի քանի անգամ ավելի շատ թվային ուսումնական ձեռնարկներ, նյութեր ունենք, քան սկզբնական շրջանում: Միաժամանակ, ընդլայնվել ու դյուրացվել է դրանց համադրումն առցանց ուսուցման համար:

-Ե՞րբ են սպասվում առաջին շրջանավարտները:

-Իհարկե, Հայկական վիրտուալ համալսարանը դեռեւս չունի շրջանավարտներ: Դեռեւս չի լրացել մեր գոյության երկու ամյակը ու նման կարճ ժամանակահատվածում ավարտողներ ունենալ, պարզապես անհնար է: Սակայն հեռու չէ այդ պահը. առաջին շրջանավարտները սպասվում են արդեն մի քանի ամսից, ովքեր առաջինը կավարտեն ուսումնական երկամյա ծրագիրը:

 

Հարցազրույցը` Գեւորգ Ղազարյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ