Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ա. Բաղդասարյանը կմեկնի Նիդերլանդներ

Ա. Բաղդասարյանը կմեկնի Նիդերլանդներ

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Ազգային անվտանգության եւ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ու «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի հրավերով հունիսի 20-ից 22-ը Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Անվտանգության եւ արդարադատության պետքարտուղարի, Նիդերլանդների Թագավորության ազգային անվտանգության խորհրդականի, ինչպես նաեւ Հաագայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, կողմերը կքննարկեն ազգային անվտանգության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ հանդիպումներ են տեղի ունենալու սոցիալական բնակարանային կազմակերպությունների հետ, այդ թվում'»ՎՍՎ» երաշխիքային հիմնադրամի, «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի եւ «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության ղեկավարության հետ: Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն սոցիալական բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կստորագրվեն մի շարք համաձայնագրեր ԱՍԲԱ հիմնադրամի եւ հոլանդական գործընկերների միջեւ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]