Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլին Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան աճել Է մինչեւ 4,5 տոկոս

Ապրիլին Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան աճել Է մինչեւ 4,5 տոկոս

ԼՈՆԴՈՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայում սպառողական գների աճի տեմպերը տարեկան հաշվարկով արագացել Է մինչեւ 4,5 տոկոս՝ մարտի 4 տոկոսից: Այդ մասին հաղորդել Է բրիտանական BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալներ:

Ինֆլյացիան պայմանավորված Է տրանսպորտային ծառայությունների, նախեւառաջ օդային եւ ծովային փոխադրումների, ալկոհոլի եւ ծխախոտի գների կտրուկ աճով: Այդպիսով՝ ապրիլին սպառողական գների աճի տեմպերը Մեծ Բրիտանիայում ամենաբարձրն են եղել 2008 թվականի հոկտեմբերից ի վեր: Անցած ամսին եվրոգոտում ինֆլյացիան արագացել Է մինչեւ 2,8 տոկոս:

Ապրիլին Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն քվեարկել Է հանգուցային տոկոսադրույքը տարեկան 0,5 տոկոսի մակարդակին պահպանելու օգտին, հայտարարելով, որ ինֆլյացիոն կանխատեսումը անբավարար Է փոփոխվել իր տեսակետի վրա ազդելու համար:

Ապրիլին Եվրամիությունում ամենաբարձր գնաճը գրանցվել Է Ռումինիայում՝ 8,4 տոկոս, Էստոնիայում՝ 5,4 տոկոս եւ Լիտվայում ու Հունգարիայում՝ 4,4 տոկոս: Գնաճի ամենացածր տեմպերն արձանագրվել են Իռլանդիայում՝ 1,5 տոկոս, Չեխիայում՝ 1,6 տոկոս եւ Շվեդիայում՝ 1,8 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]