Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց Արմեն Հարությունյանի հրաժարականը

ԱԺ-ն ընդունեց Արմեն Հարությունյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային Ժողովն այսօր ընդունեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրաժարականի դիմումը: Ինչպես ԱԺ այսօրվա նիստում նշեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը` հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար կանոնակարգով սահմանված երրորդ օրը լրացել է, եւ Արմեն Հարությունյանն իր դիմումը հետ չի վերցրել, ուստի նրա հրաժարականը համարվում է ընդունված:

 

Ա. Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի աշխատանքին անցնելու պատճառով: Հայաստանի Սահմանադրությամբ` Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը պետք է առաջարկի նախագահ Սերժ Սարգսյանը` խորհրդակցելով ԱԺ-ի հետ:

 

Թեկնածուն պետք է առաջադրվի պատգամավորների առնվազն 1/5-րդի կողմից: Պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով: Այս պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող եւ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]