Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառում` Գավառում

Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառում` Գավառում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվեց հանդիպում «Save the children» կազմակերպության «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» եռամյա ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին Գավառ քաղաքի մի շարք կրթական հաստատությունների եւ այն կառույցերի ներկայացուցիչները, որոնք ուղղակիորեն առնչվում են երեխայի դաստիարակության եւ կրթության գործին:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» միջազգային ծրագրի ազգային ղեկավար Աննա Հարությունյանը, ծրագրի շրջանակներում իրականացվող ձեռնարկները միտված են կանխարգելելու երեխաների իրավունքների ոտնահարումը, նպաստելու տարբեր մակարդակներում երեխաների պաշտպանությանը: Ծրագրի շրջանակներում նախապես ընտրվել են երեխաների պաշտպանության թիմեր հանրապետության բոլոր մարզերում:

 

Երեխաների իրավունքների պաշտպանության թիմերի միջոցով կիրականացվի դասընթացների մասնակիցների վերապատրաստումը: Ծրագրի ղեկավարը հայտնեց նաեւ, որ հարցազրույցի միջոցով արդեն ընտրվել է Գեղարքունիքի մարզի ավագ վերապատրաստողը եւ ծրագրի մարզային համակարգողը: Վերապատրաստման դասընթացները մեկնարկելու են փետրվար ամսին: Երեխաների պաշտպանության թիմը բաժանվեց 2 խմբի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 12 մասնակից:

 

Դասընթացներին կմասնակցեն Գավառի հատուկ եւ ավագ դպրոցների, թիվ 7 մանկապարտեզի, մանկատան, «Արեւշատ» հատուկ կարիքներով երեխաների հիմնադրամի, պոլիկլինիկայի եւ ոստիկանության ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակներում կիրականացվի «Երեխան` երեխայի համար» դասընթացը, որի շրջանակներում մասնակից երեխաներն իրենց շրջապատի երեխաներին հաղորդակից կդարձնեն այն բոլոր տեղեկություններին, որոնք իրենք կստանան դասընթացների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]