1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում բնակվող լեզգիները դիմել են հայկական լրատվամիջոցների օգնությանը

Ադրբեջանում բնակվող լեզգիները դիմել են հայկական լրատվամիջոցների օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգնություն չստանալով Ադրբեջանի եւ Ռուսաստանի իշխանություններից` Ադրբեջանում բնակվող լեզգինները դիմել են հայկական լրատվամիջոցներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` տեղեկացնելով, որ օրերս Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-Ուբա լեզգիական գյուղ է այցելել Ադրբեջանի Խաչմազի շրջանի միգրացիոն ծառայության պատվիրակությունը` ծառայության պետի տեղակալ Էլման Ալիեւի գլխավորությամբ, եւ պահանջել տեղացիներից հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից կամ հեռանալ գյուղից:

 

«Հակառակ պարագայում, Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչը սպառնացել է դեպորտի ենթարկել գյուղի բնակիչներին: Վերջիններս էլ, իրենց շահերը պաշտպանելու համար, ստեղծել են «Խրախ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Այվազ Փանախովը, ով փորձել է խնդիրը ներկայացնել Դաղստանի իշխանություններին, ինչի արդյունքում զրկվել է Ադրբեջան մուտք գործելու հնարավորությունից»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ Փանախովից բացի, գյուղից արդեն դեպորտի են ենթարկվել եւս հինգ ակտիվիստներ: Գյուղացիները բաց նամակով դիմել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` խնդրելով հարցին իրավական լուծում տալ:

 

«Սակայն տեղեկատվական շրջափակաման մեջ հայտնված Խրախ-Ուբայի լեզգինների ձայնը լսելի չի դարձել երկու երկրների իշխանությունների համար: Նրանք ճարահատյալ դիմել են աննախադեպ քայլի` հայկական լրատվամիջոցների օգնությանը»,-պարզաբանեց քաղաքագետը: Ըստ Հ. Մելիք-Շահնազարյանի` Խորհրդային Միության տարիներին այդ գյուղը եղել է Դաղստանի տարածք, իսկ միության փլուզումից հետո դարձել է Ռուսաստանի անկլավային գյուղ Ադրբեջանի տարածքում: Տեղի բոլոր բնակիչները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

 

«Խրախ-Ուբա գյուղի պատմությունը Ադրբեջանում եզակի դեպք չէ: Պաշտոնական Բաքվի ներքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Ադրբեջանի բնիկ ժողովուրրդների ձուլումն ու երկրից վտարումն է: Այսօր քաղաքական էմիգրացիայի մեջ են գտնվում թալիշների, ավարների, լեզգիների եւ այլ ժողովուրդների գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական եւ կրոնական առաջնորդները: Նրանցից շատերը ամենատարբեր պատրվակներով ձերբակալվել են եւ մոռացության մատնվել ադրբեջանական բանտերում»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ Ադրբջանում ամեն օր եւ ամեն ժամ ոտնահարվում են բնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների իրավունքները:

 

Նրա տեղեկացմամբ` Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բազմաթիվ դիմումներն ու նամակները` ուղղված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ամենատարբեր պատճառներով անպատասխան են մնում, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց կացությունն իրենց իսկ հայրենիքում, իսկ պաշտոնական Բաքուն, ներկայացնելով այդ ժողովուրդների էլիտային` իբրեւ Իսլամի ծայրահեղական ուղղությունների գաղափարակիրների, շարունակում է հալածել եւ բնաջնջել ավարներին, լեզգիներին եւ թալիշներին իր սահմաններում, ինչպես ժամանակին դա փորձել է անել Ադրբեջանում բնակվող հայերի հանդեպ:

 

«Այսօր պաշտոնական Բաքուն օգտագործում է հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները, որպեսզի հերքի Բաքվում, Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ մասերում կազմակերպված հայերի ջարդերը: Բարեբախտաբար, Արցախը հայաթափելու ադրբեջանցիների ջանքերն անցան ապարդյուն: Ավելին` արցախցիները կարողացան դիմագրավել ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ ստեղծել անկախ ու ինքնաբավ պետականություն»,-շեշտեց քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]