Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտաշատի «Տելելեքս» հեռուստաընկերությունը կընդլայնի իր հեռուստալսարանը

Արտաշատի «Տելելեքս» հեռուստաընկերությունը կընդլայնի իր հեռուստալսարանը

ԱՐՏԱՇԱՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի «Տելելեքս» հեռուստաընկերությունը հունվարից կընդլայնի իր հեռուստալսարանը: Միայն Արտաշատի տարածաշրջանի համայնքների փոխարեն` հաղորդումներն արդեն կարող են դիտել նաեւ մարզի Վեդիի, Արարատի եւ Մասիսի տարածաշրջանների 97 համայնքների 310 հազ. բնակիչները:

 

Այս մասին «Արմենպերս»-ի թղթակցին տեղեկացրեց հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Մանուկյանն` ավելացնելով, որ բնակչության շրջանում իրականացված մոնիթորինգի արդյունքները հաշվի առնելով` կկատարվեն նաեւ բարելավումներ առկա ծրագրերում, որպեսզի առավել համապատասխանի նպատակային հեռուստալսարանի պահանջներին: Կստեղծվեն նոր ծրագրեր, կամ կկատարվեն բարելավումներ` հեռուստալսարանում նոր խմբեր ներգրավելու նպատակով: Տնօրինությունը նպատակ ունի հայրենական արտադրության հաղորդումների թիվն ավելացնել 70 տոկոսով, իսկ սեփական հաղորդումներինը` 65 տոկոսով:

 

Ա. Մանուկյանը, խոսելով հաղորդումների թեմատիկ բազմազանությունից, ասաց, որ այն ունի լրատվական-տեղեկատվական, հասարակական-քաղաքական, գյուղատնտեսական, մշակութային, ճանաչողական, սպորտային, ժամանցային, կրոնական, մանկական հաղորդումներ ու հաղորդաշարեր: «Հարցազրույցների, քննարկումների, բանավեճերի, ուղիղ եթերների, կլոր սեղանների միջոցով կարողանում ենք զրույցներ ծավալել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ` շահելով հեռուստալսարանի վստահությունն ու սերը:

 

Այդ կերպ հեռուստաընկերությունը պահպանում է նաեւ բազմակարծության սկզբունքները»,-ընդգծեց նա: Հեռուստաընկերությունը վերազինման եւ անընդհատ ձեռքբերումների նպատակով կատարելու է ֆինանսական ներդրումներ եւ առաջիկայում ձեռք է բերելու տեխնիկական նոր միջոցներ: Նշենք, որ «Աննա», ներկայումս «Տելելեքս» հեռուստաընկերությունը ստեղծվել է 1989թ-ին: Մինչեւ 1994թ-ը գործել է որպես կաբելային հեռուստաընկերություն` 2500 բաժանորդով:

 

1994-1996թթ-ին դադարեցվել է գործունեությունը` հրդեհման պատճառով:1996թ-ին լիցենզավորովել է եւ վերսկսել իր աշխատանքը` այս անգամ եթերային հեռարձակմամբ: Մասնակցելով ՀՀ-ում ԱՄՆ դեպարտամենտի հայտարարած մրցույթին` ստացել է խոշոր դրամաշնորհ, որի արդյունքում ստեղծվել է մարզում ապրող ազգային փոքրամասնությունների` եզդիների ու ասորիների մասին պատմող «Գոյություն» հաղորդաշարը: Այն ԱՄՆ դեպարտամենտի կողմից արժանացել է մեծ գնահատանքի: Հավելենք, որ «Տելելեքս» հեռուստաընկերությունը թվային հեռուստացանցի միջոցով Արարատի մարզի եթերային հեռարձակման իրականացման թիվ 19 մրցույթում օրերս ճանաչվել է հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]