Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Էկոլոգիա ՎԿՀ» գործարանը ոչնչացրել է մոտ 176 տ բժշկական թափոն

«Էկոլոգիա ՎԿՀ» գործարանը ոչնչացրել է մոտ 176 տ բժշկական թափոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Էկոլոգիա ՎԿՀ» բժշկական թափոնների ոչնչացման գործարանը շարունակում է Հայաստանի բուժհիմնարկների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: Ինչպես «Արմեպրես»-ի հետ զրույցում նշեց գործարանի փոխտնօրեն Զորիկ Քարամյանը, ներկայում ան ակտիվ փուլում է`հատկապես մարզերում: Նրա խոսքով, ընկերությունը գործարկման առաջին իսկ օրվանից` 2009թ-ի հունիսից, մինչ այսօր ոչնչացրել է 176 տոննա բժշկական թափոն:

 

Փոխտնօրենի հավաստմամբ, ընկերությունը վարում է ճկուն գնային քաղաքականություն. ի տարբերություն եվրոպական երկրներում նման ծառայությունների գների, Հայաստանում այն անհամեմատ ցածր է, չնայած որ ծառայության որակի մակարդակը մոտ է եվրոպականին: Թափոնների վնասազերծումն իրականացվում է 800-1200՛C ջերմաստիճանում. վառարանն ունի մինչեւ 1600՛C ջերմություն տալու հնարավորություն: Նրա խոսքով, մթնոլորտ արտանետվող գազերը ենթարկվում են կրկնակի մաքրման` համաշխարհային առաջատար հանդիսացող գերմանական IFZW ընկերության արտադրած կրկնակի ֆիլտրերի միջոցով:

 

Այնուհետեւ այդ գազերն անցնում են ջերմափոխանակիչով եւ սառը վիճակում դուրս մղվում մթնոլորտ, որոնք Զ. Քարամյանի հավաստմամբ, իրենց բաղադրությամբ ավելի մաքուր են, քան այն օդը, որը շնչում ենք: Ներկայում ընկերությունում, որտեղ աշխատում է 15 մարդ, շահագործվում է գործարանի մեկ վառարանային հոսքագիծ: Բժշկական թափոնների ծավալների մեծացման դեպքում հնարավոր է նաեւ շահագործվի վառարանային երկրորդ հոսքագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]