Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհում Քրիստոսի ամենաբարձր արձանը բացվել Է Լեհաստանում

Աշխարհում Քրիստոսի ամենաբարձր արձանը բացվել Է Լեհաստանում

ՎԱՐՇԱՎԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Քրիստոսի ամենաբարձր արձանն օծվել եւ բացվել Է Լեհաստանի արեւմուտքի Սվեբոձին քաղաքում: Այդ մասին հաղորդել Է Լեհաստանի TVN24 հեռուստաալիլքը: Արձանի բարձրությունը 36 մետր Է, դա վեց մետրով ավելի Է Ռիո դե Ժանեյրոյի՝ Քրիստոսի հռչակավոր արձանից: Հուշարձանի կանգնեցման գաղափարը ծնվել Է տակավին 10 տարի առաջ: Շինարարությունն ընթացել Է մի քանի փուլով եւ ավարտվել նոյեմբերի 6-ին:

 

Քրիստոսի քանդակը՝ լայն տարածված ձեռքերով , որը գտնվում Է 16,5 մետր բարձրությամբ բլրի վրա, երեւում Է դեպի Սվեբոձին ձգվող մայրուղով բոլոր անցնողներին: Արձանի բարձրությունը՝ 33 մետր, խորհրդանշում Է Քրիստոսի կյանքի տարիները, եւս երեք մետրի Է հասնում վիթխարի պսակը: Տարածված ձեռքերի լայնությունը 25 մետր Է, հուշարձանի քաշը շուրջ 440 տոննա Է: Տեղական զանգվածային լրատվամիջոցները չեն հաղորդում, թե որքան Է արժեցել արձանի կանգնեցումը: Շինարարությունը կատարվել Է մասնավոր նվիրատվությունների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]