Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՆՄ-ում բացվեց Նարգիզ Փաշայանի անհատական ցուցահանդեսը

ՀՆՄ-ում բացվեց Նարգիզ Փաշայանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Շատերը կնախանձեին ու կձգտեին այսքան տոկուն եւ գեղեցիկ նկարչություն ցուցադրել մեզ, եւ ես ուրախ եմ հայ ժողովրդի` այսպիսի արվեստագետ ունենալու համար»,- Հայաստանի նկարիչների միությունում Նարգիզ Փաշայանի անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց ՀՆՄ-ի նախագահ Կարեն Աղամյանը` տեղեկացնելով, որ ի սկզբանե նպատակ կար ցուցադրությունն Ազգային Ժողովում կազմակերպելու, սակայն հանրությանն էլ ավելի հասանելի դարձնելու համար ընտրվեց Հայաստանի նկարիչների միությունը, որտեղ ցուցադրության բացմանը եւս աջակցել է ՀՀ ԱԺ-ն: «Նայելով նկարչուհու գործերը, անկասկած, կնկատեք, թե որքան սեր ու եռանդ կա նրա ստեղծագործությունների մեջ:

Նարգիզն այն մարդկանցից է, ովքեր մեծ ուժ ու ձգտում ունեն»,-նշեց Կարեն Աղամյանը` հույս հայտնելով, որ արվեստաբաններն ավելի խորը կուսումնասիրեն Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունները: Նկարչուհի Նարգիզ Փաշայանը նշեց, որ վաղուց է երազել ՀՆՄ-ում անհատական ցուցահանդես ունենալու մասին: «Չէի կարծում, որ երազանքս այսքան շուտ իրականություն կդառնար, որովհետեւ ինձ թվում էր, որ այս սրահներում իրենց գործերը ցուցադրած նկարիչները արդեն սրբերի շարքին են դասվել»,-ընդգծեց նկարչուհին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով, շնորհավորելով նկարչուհուն, նշեց, որ իր համար մեծ հաճույք է ներկա գտնվել Ն. Փաշայանի ցուցադրություններին, քանի որ ծանոթ է նրա ներաշխարհին ու ապրումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]